Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Կարծիք

Ոչ թե կոռուպցիայի դեմն առնում ես, այլ խրախուսում ես. ՔՊ նախկին պատգամավոր

 
Նախկին ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գրում է.

«Բարի կիրակնօրյա առավոտ Ձեզ, հարգելի’ ընկերներ: Կիրակի օրով սենց տեքստը հարամ է, բայց դե կզբաղվեք մինչ վաղը, ես հարամից լավ եմ ։

Քանի որ նախորդ գրառումիցս հարց ծագեց, թե այդ ո՞ր հանգամանքն է, որ զորակոչային համակարգը հինգի գիտես: Ապա ստիպված եմ ասել, որ սա ասում եմ, որպես 40 տարվա ծառայողական ստաժ ունեցող զինկոմի տղա: Կարծում եմ, հասկանում եք ինչու համար եմ այս հանգամանքը առանձնահատուկ շեշտադրում:

Կրկին պետք է անդրադառնամ այսպես կոչված ”փողով բանակից ազատվելու” նախագծին, բայց ոչ թե իր փիլիսոփայական, գաղափարական, բարոյական կամ բովանդակային առումով, այս ձևաչափով բարդ է շատ, այլ տեխնիկական, որը, ի դեպ, փաստացի այս նախագծի առնվազն հրապարակային խոսքում հնչած հիմնական հիմնավորումն է և, որը ինձ համար այս նախագծի ամենաթույլ տեղն է:

Եվ այսպես, ի՞նչ է ասվում այդ հիմնավորմամբ… ասվում է՝ քանի որ մենք ունենք օրենքների բացեր և չունենք պատշաճ վերահսկողության մեխանիզմներ, հարուստ մարդիկ օգտվելով դրանից, կոռուպցիոն գործարք են կնքում և իրենց որդիներին ինչ-ինչ հիմնավորմամբ ազատում են բանակից, արդյո՞ք ճիշտ է այս պնդումը, միանշանակ՝ այո։ Ըստ այդմ, որպեսզի այդ գործարքը ապօրինի տեղի չունենա, եկեք մարդկանց տանք այդ գործարքը օրինական ճանապարհով կնքելու հնարավորությունը (որքան էլ աբսուրդ հնչի այս հիմնավորումը, բայց ֆիքսենք այն որպես հիմնավորում): Որպեսզի ավելի հակիրճ լինի բուն իմաստը, ունենք կոռուպցիոն ռիսկ, ռիսկի դեմը այս մեխանիզմով ենք առնում:

Հիմա ստեղ շատ կարևոր է ֆիքսել գումարի չափը, ինչո՞ւ, որովհետև փաստացի գումարը ստեղ քննարկման առանցքն է և այն նաև ֆիքսվել է վերջին բացահայտումների հիման վրա։ Որպեսզի ավելի լավ հասկանանք, բանակից ազատելու տարիֆը մինչ 2018թ. եղել է մինչև 15.000 ԱՄՆ դոլլար, 2018թ. դարձել է 24.000 ԱՄՆ դոլլարի շրջանակում, 44 օրյայից հետո 30-60 հազար ԱՄՆ դոլլար։ Պարզ է չէ՞, որ երբ կոռուպցիայի դեմ իրապես պայքարում ես, գործարքի տարիֆը բնականոն բարձրանում է, իսկ երբ բարձրանում է դա դառնում է միայն հատուկների հնարավորությունը: Գործընթացը ինստիտուցիոնալ տրամաբանության մեջ հիմնական կազմակերպողները, ամենայն հարգանքով թե՛ զինկոմիսարիատների, թե՛ առողջապահության համակարգերի մեր գործընկերների հանդեպ, այնուամենայնիվ տեղի է ունենում իրենց միջոցով, և հիմնականում առողջապահության համակարգի, քանզի շատ նեղ մասնագիտական ոլորտ է և հիմնավորված հիմքը, որի դեմը առնելը բարդ է, իրենք են տրամադրում։ Զինկոմիսարիատները հիմնականում ուղղորդողն են, թղթերը ձևակերպողներն են և հաստատողը:

Հիմա վերադառնանք բուն թեմային։ Հիմնավորումը ասում է՝ քանի մարդիկ կաշառքով ազատում են իրենց որդիներին, իսկ մենք դեմը չենք կարողանում լիարժեք առնել, բանակից ազատվելու օրինագիծը կոչված է դեմը առնելուն, այսիքն մարդիկ ոչ թե կաշառք կտան, այլ պետտուրքով կանեն դա։ Այս հիմնավորման հիմնական թերացումը այն է, որ փաստացի, երբ դու չես փոխում ազատվելու առողջապահական հիմքերի չափորոշիչները և վերահսկողության մեխանիզմները, նշանակում է, որ օրենքների տառերի արանքում նույն սողանցքները մնում են, այսինքն կոռուպցիոն ռիսկը մնում է անփոփոխ:

Ըստ այդմ, երբ դու այս անօրինական կեղծ մեխանիզմը, հավասարազոր գումարով փոխարինում ես օրինականով, արդյո՞ք դու դրանով կոռուպցիոն ռիսկի դեմը առնում ես:

Պատասխանը հստակ է և անվիճելի, ո՛չ, ո՛չ և կրկին ո՛չ, իսկ ինձ համար հիմնական խնդիրը նրանում է, որ բոլորովին հակառակն ես անում, դու միանշանակ ու աներկբա ո՛չ թե դեմը առնում ես, այլ խրախուսում ես կոռուպցիան (ի դեպ, հենց սա է նաև այն փաստարկը, որ համաձայն չեմ, որ սա բացառապես հարուստների համար և աղքատների դեմ օրենք է), որովհետև մարդիկ, եթե ապօրինություն գործում էին 60000 ԱՄՆ դոլլարով և սրան իսկապես ունևոր մարդիկ կարող էին դիմել, քանի որ բռնվելու ռիսկ կա, ապա հիմա որպեսզի այդքան փող չվճարեն, օրինական ճանապարհով դա անելու են պայմանական 20.000 ԱՄՆ դոլլարով նույն անօրինական կեդծ ճանապարհով։ Քանզի դու կոռուպցիոն ռիսկի իրավական հիմքերը և վերահսկողության մեխանիզմները չես փոխել, այլ զուտ առաջարկում ես աչք փակել այդ բացի վրա՝ սահմանելով գնային սանդհակ օրինական բարձր տարիֆի պարտադրանքով, էլ չեմ ասում, որ պարզվումա քվոտայով է դա որոշվելու, նշանակում է շրջանցելու տեղը թողնելով գնում ես գործարքի գնանվազման, քանի որ որքան էլ բռնվելու ռիկսը կա, բայց հիմնավորման մեջ ասվում է, որ չես կարում այս մեխանիզմի դեմը առնես:

Հ.գ. միաժամանակ առանձնահատուկ շեշտադրում եմ, համացանցային քննարկումների ընթացքում կային բավականին հետաքրքիր մտքեր, որոնք ինձ համար այս գաղափարի շրջանակներում առնվազն քննարկելի են, բայց անտեղին հրատապության և էմոցիոնալության պատճառով, կրկին դարձավ այն ինչին ամենալավն ենք ունակ՝ անհասկանալի բազարի:

Հ.գ.գ. վստահ եմ՝ թիմակիցներս երկուշաբթի օրվա նիստին և լիագումար նիստին, եթե իհարկե նախագիծը դրական եզրակացություն ստանա հանձնաժողում, կցուցաբերեն հնարավորինս խելամտություն և խոհեմություն, առնվազն հետաձգել այն այս փուլում:

Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկու։

Շնորհակալություն ուշադրության համար