Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNRHI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ․ ԿԿՀ Դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն․ ԲԴԽ ԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին Տիգրան Ենոքյանը նշանակվել է ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Կառավարությունը կընդառաջի իրազեկման արշավին աջակցելու խնդրանքին. վարչապետի աշխատակազմ Տավուշում վագոն-տնակ է այրվել Տեղի է ունեցել COP17-ի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանդիպում Մինչ Թրամփի այցը Չինաստան, կարեւոր որոշում չի ընդունվի ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա․ Պապոյան Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNRHI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ․ ԿԿՀԴատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն․ ԲԴԽ ԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասինՏիգրան Ենոքյանը նշանակվել է ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Կառավարությունը կընդառաջի իրազեկման արշավին աջակցելու խնդրանքին. վարչապետի աշխատակազմՏավուշում վագոն-տնակ է այրվելՏեղի է ունեցել COP17-ի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանդիպումՄինչ Թրամփի այցը Չինաստան, կարեւոր որոշում չի ընդունվիԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա․ ՊապոյանԱրհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի ՄեղրիումԹանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշերՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթԳլխավոր դատախազի ղեկավարությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասինԺամանակ առ ժամանակ կարճատեւ անձրեւԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին երեք ահազանգՓԾ տնօրենն աշխատանքային այցով գտնվել է ՏավուշումԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվումՀայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ ՀայրապետյանԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտեԱյսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարությունԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆՀայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրսենալի կարևորագույն հաղթանակ Լոնդոն ստադիոնում«Բարսելոնայի» երկրպագուները սխալմամբ հարձակվել են իրենց թիմի ավտոբուսի վրաՎտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայումԼատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ ՇիոնԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումներըԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը«Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»... Պեդրիին»«Բարսելոնան» հաղթել է «Ռեալին» և հռչակվել Իսպանիայի չեմպիոնՀունահռոմեական ոճի հայ ըմբիշները հայրենիք են վերադարձել 9 մեդալովՍպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում հաղթել է Արթուր Ավետիսյանը Նույնականացման քարտը պարտադիր կդառնա 16 տարեկանիցԵս չեմ կարծում, որ հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ ամեն ինչին պարտադիր արձագանքեմՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստինՀանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է ՊուտինինԴուա Լիպան դատի է տվել Samsung-ինՕրբանի պարտությունը թույլ կտա ԵՄ-ին պատժամիջոց սահմանել Կիրիլի նկատմամբԲրիտանական բանակի ռազմական բժիշկներն օդապարիկով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվելԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՖլորիդա նահանգի հարավում բռնկված հզոր անտառային հրդեհները վերահսկողությունից դուրս են եկելԼեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBCԻրանն ակնկալում է արտասահմանյան բանկերում իր ակտիվների անհապաղ ապատասառեցումԱԺ-ն քննարկել է Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագիծըՔանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվել
Թոփ-լուրեր

Ովքե՞ր են ԱՄՆ-ում ձերբակալված հակամարտող հայկական խմբավորումների անդամները. «Արաբոն»՝ ընդդեմ «Ռուբո Ֆիշի»

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը մայիսի 20-ին հայտնել է, որ Կալիֆոռնիա եւ Ֆլորիդա նահանգներում իրավապահները ձերբակալել են հայկական կազմակերպված հանցավոր սինդիկատի 13 ենթադրյալ անդամների ու փոխկապակցված անձանց:

Ըստ հաղորդագրության՝ նրանց վերաբերյալ հանցագործության մասին 5 հաղորդում է ներկայացվել: Ենթադրյալ հանցանքների թվում են՝ սպանության փորձ, առեւանգում, առցանց մանրածախ առեւտրով զբաղվող խանութներից տասնյակ միլիոնավոր դոլարների գողություն, հրաձգային զենքի ապօրինի կրում: Այս ամենը, ըստ ԱՄՆ իրավապահների, արվել է Կալիֆոռնիայի Սան Ֆերնանդո հովտում սինդիկատի անդամների ունեցած վերահսկողությունը պահպանելու եւ ընդլայնելու համար:

Ովքե՞ր են ձերբակալվածները

Մայիսի 20-ին ձերբակալվածներից մեկը 41-ամյա Արա Արտունին է Լոս Անջելեսի Պորտեր Ռենչ արվարձանային թաղամասից: Նրան մեղադրանք է առաջադրվել շորթում կատարելու նպատակով սպանության փորձ իրականացնելու մեջ:

Արտունու եւ մյուսների դեմ ներկայացված հաղորդումներից մեկը մայիսի 14-ին Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան է ներկայացրել ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտի (DHS, Department of Homeland Security), ինչպես նաեւ Ներգաղթի եւ մաքսային մարմնի (ICE, Immigration and Customs Enforcement) հատուկ գործակալ Ջերոմ Սալվադորը (Jerome S. Salvador): Հաղորդումից, որը դատավորի կողմից ընդունվել է մայիսի 15-ին, տեղեկանում ենք, որ Արտունին հայտնի է նաեւ իբրեւ «Արա Հարությունյան», «Արո», «Արաբո», «Սանթոս»: Ըստ այդմ՝ նա ԱՄՆ-ում բնակվում է օրինական հիմքերով ու չնայած հայտարարել է, թե Իրանի քաղաքացի է, իրականում, ենթադրաբար, ՀՀ քաղաքացի է, որը միաժամանակ քրեական հեղինակություն է կազմակերպված հանցավորության հայկական շրջանակներում եւ ունի իր հանցավոր խմբավորումը՝ Artuni Enterprise-ը:

Ըստ ԱՄՆ իրավապահների՝ Արտունու հակառակորդը 46-ամյա Ռոբերտ Ամիրյանն է (Amiryan Organized Crime Group) Լոս Անջելեսի Հոլիվուդ շրջանից: Վերջինս էլ, ըստ հատուկ գործակալ Սալվադորի հաղորդման, հայտնի է նաեւ «Ռուբո», «Ռուբո Ֆիշ», «Ռուբ», «Ֆիշ» (թարգմանաբար՝ ձուկ) եւ «Սանտորո» անուններով: Ամիրյանը եւս ձերբակալվել է մայիսի 20-ին: Նա եւ Արտունին, ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի, ձերբակալությունից հետո պետք է ներկայացվեին Կալիֆոռնիայի շրջանային դատարան:

50-ամյա Վահան Հարությունյանն էլ Ֆլորիդա նահանգի Հոլիվուդ քաղաքից է: Նա ձերբակալվել է նույն նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում:

Մեղադրյալների թվում են նաեւ 45-ամյա Լեւոն Առաքելյանն (Լաս Վեգաս, Նեւադա) ու 33-ամյա Իվան Բոխորկեսը (Ivan Bojorquez, հայտնի նաեւ որպես «Ստալ», Կալիֆոռնիայի Գարդինա քաղաքից), որոնք, ըստ հաղորդագրության, ձերբակալվել են այլ գործերով:

Մայիսի 20-ի հաղորդագրության մեջ նշվել է, որ իրավապահները դեռ փնտրում են մի հոգու, ինչպես նաեւ այդ օրն իրականացված գործողության արդյունքում առգրավել են շուրջ 100 հազ. դոլար կանխիկ գումար, 3 հատ զրահապատ մեքենա եւ 14 միավոր հրաձգային զենք:

Մի կողմից՝ սպանության փորձ, մյուս կողմից՝ առեւանգում ու խոշտանգում

Վերոնշյալ հայերի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդումներում նշվել է, որ հայկական կազմակերպված հանցավոր շրջանակները փոխկապակցված են ռուսական մաֆիային եւ Լոս Անջելես շրջանը (Los Angeles County) դարձրել են ԱՄՆ-ում իրենց գործողությունների կենտրոն: Ըստ ամերիկացի իրավապահների՝ 2022-ից երկու հայ լիդերներ (Արա Արտունին եւ Ռոբերտ Ամիրյանը), որոնք հայտնի են նաեւ որպես քրեական հեղինակություն, ըստ էության, մտել են առճակատման մեջ իրենց տարածքի վերահսկողության համար, ինչը հանգեցրել է սպանության բազմաթիվ փորձերի ու առեւանգումների:

Արտունուն, համաձայն հաղորդագրության, մեղադրանք է առաջադրվել 2023-ի ամռանը Ամիրյանի դեմ սպանության փորձ կազմակերպելու հիմքով: Իր հերթին Ամիրյանը 2023-ի հունիսին առերեւույթ համաձայնության էր եկել իր հանցավոր խմբավորման անդամների հետ՝ առեւանգել եւ խոշտանգել Արտունուն փոխկապակցված անձանցից մեկին:

Սպանության փորձից բացի՝ Արտունին եւ նրա հանցավոր կազմակերպությունն առնվազն 2021-ից առերեւույթ կատարել են այլ հանցագործություններ, ներառյալ՝ բանկային խարդախություն, խարդախություն էլեկտրոնային միջոցների կիրառմամբ, բեռների գողություն, ինչի թիրախում եղել են առցանց առեւտրի հարթակները, ինչպիսին է Amazon.com-ը: Ըստ իրավապահների՝ Artuni Enterprise-ի անդամներն ու փոխկապակցված անձինք գրանցվել են որպես Amazon-ի փոխադրողներ, պայմանագրեր են կնքել բեռնափոխադրումների երթուղիների համար, իսկ հետո՝ փոխադրումների ժամանակ, շեղվել են երթուղուց եւ հափշտակել են բեռի ամբողջ խմբաքանակը կամ դրա մի մասը: Amazon-ի գնահատմամբ՝ Artuni Enterprise-ն իրենից առերեւույթ հափշտակել է ավելի քան 83 մլն դոլարի ապրանք: Բացի դրանից՝ Artuni Enterprise-ն իրականացրել է բանկային քարտերի խարդախություն, որի շրջանակներում քարտերից գումարներ են փոխանցվել շինծու բիզնեսի հաշվին, իսկ հետո այդ հաշիվը զրոյացվել է, նախքան քարտերը թողարկող ընկերությունները կկարողանային հետ ստանալ գումարները:

«Մեր համայնքները ձեզ համար բռնության ու բանդիտիզմի վայր չեն»

«Այսօրվա ձերբակալությունները վկայում են այն մասին, որ իմ գրասենյակը եւ մեր իրավապահ գործընկերները հանձնառու են ապահովել Ամերիկայի անվտանգությունը անդրազգային հանցավոր կազմակերպությունները չեզոքացնելու միջոցով»,- ամսի 20-ին հայտարարել է Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դաշնային դատախազ Բիլ Էսեյլին (Bill Essayli):

Նկատենք, որ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը ղեկավարում է գլխավոր դատախազը: ԱՄՆ-ն եւ նրա անդրծովյան տարածքները բաժանված են 94 դատական շրջանի, որոնք գլխավորում են 93 դաշնային դատախազները: Նրանք էլ ենթարկվում են գլխավոր դատախազին:

«Թող այսօրվա իրավապահ գործողությունները նախազգուշացում լինեն հանցագործներին. մեր համայնքները ձեզ համար բռնության ու բանդիտիզմի վայր չեն»,- ասել է դատախազ Էսեյլին:

«Այս անդրազգային հանցավոր կազմակերպությունը գործել է միջազգային կարտելի կառուցվածքով եւ դաժանությամբ՝ զգալի վնաս հասցնելով հանրային անվտանգությանն ու էական վնաս պատճառելով օրինական առեւտրին եւ մատակարարումների շղթաներին»,- հայտարարել է հատուկ գործակալ Դուեյն Անգերբրանդտը (Dwayne Angerbrandt):

«Ձեռք-ձեռքի աշխատելով մեր դաշնային, նահանգային ու տեղական իրավապահ գործընկերների հետ՝ միասնական ենք մեր առաքելության մեջ՝ բացահայտել, ձերբակալել ու արդարադատության առաջ կանգնեցնել դաժան հանցագործներին: Միասին մենք հստակ ուղերձ ենք հղում՝ մեր համայնքներում բռնություն չենք հանդուժելու»,- հայտարարել է Լոս Անջելեսի ոստիկանության պետ Ջիմ ՄըքԴոնելը (Jim McDonnell):

«Բըրբանքի ոստիկանական դեպարտամենտի հետաքննիչները հարյուրավոր ժամեր են ծախսել՝ այս սարսափելի դաժան հանցագործությունները հետաքննելու համար,- ասել է հայաշատ Բըրբանք քաղաքի ոստիկանապետ Ռաֆայել Քինտերոն (Rafael Quintero),- դեպարտամենտը շնորհակալ է իր իրավապահ գործընկերներին եւ դաշնային դատախազի գրասենյակին՝ այս անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով կատարած աշխատանքի համար»:

Ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հաղորդագրության՝ եթե բոլոր մեղադրանքները հաստատվեն, մեղադրյալներին սպառնում է 10 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում դաշնային բանտում:

Նշվում է նաեւ, որ սա «Վերադարձնենք Ամերիկան» (Take Back America) գործողության մաս է: Սա համազգային նախաձեռնություն է, որը համախմբում է Արդարադատության դեպարտամենտի բոլոր ռեսուրսները՝ անօրինական ներգաղթը հետ մղելու, կարտելների եւ անդրազգային հանցավոր կազմակերպությունների լիակատար չեզոքացմանը հասնելու, դաժան հանցագործություն կատարողներից ամերիկյան համայնքները պաշտպանելու համար:

Ովքե՞ր են հայտնվել իրավապահների թիրախում

Ինչպես նշեցինք ամենասկզբում, Արդարադատության դեպարտամենտը հայտարարել է 13 ձերբակալվածի մասին, որոնց վերաբերյալ հանցագործության մասին 5 հաղորդում է ներկայացվել:

Բայց ահա մայիսի 14-ին հատուկ գործակալ Ջերոմ Սալվադորի կողմից դատարան ներկայացված հանցագործության մասին հաղորդման մեջ նշվում է 16 հոգու մասին, որոնց վերաբերյալ ձերբակալման օրդերներ են հայցվել:

Վերեւում նշեցինք այս 16-ից 5-ին՝ Արա Արտունի, Ռոբերտ Ամիրյան, Վահան Հարությունյան, Լեւոն Առաքելյան, Իվան Բոխորկես:

Ռ. Ամիրյանը, Վ. Հարությունյանն ու Ի. Բոխորկեսը մեղադրվում են առեւանգման մեջ: Նրանց առերեւույթ հանցակիցներն են Սեւակ Գզրարյանը (հայտնի նաեւ որպես «Սեկո»), Միքայել Ստեփանյանը («Մկո», «Մայք»), Արթուր Հարությունյանը («Արթուր», «Բուլ» (թարգմանաբար՝ ցուլ)), Ռենցո Ֆրանցիսկո Էգիլուսը (Renzo Francisco Eguiluz, «Տեմպեր»):

Շորթման նպատակով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվում է ոչ միայն Ա. Արտունին, այլեւ Դավիթ Հազրյանը («Դավո», «Դավ»), Վահագն Ստեփանյանը («Վի» (Vee), «Վովա Տիտով», «Յուհա Ալվեր» (Juha Alver)) եւ Քրիստիան Սեդանոն (Christian Sedano):

Անօրինական զենք կրելու մեջ մեղադրվում են Ալեքս Ագոպյանը («Ալիկ», նրա մոտ հայտնաբերվել է Kimber Custom տիպի ատրճանակ), Մանուկ Մանուկյանը (Ruger 10/22 տիպի հրացան), Լեւոն Առաքելյանը (Glock 29 տիպի ատրճանակ):

Միջպետական բեռների գողության նպատակով հանցավոր համաձայնության գալու մեջ մեղադրվում են Արվին Ալբերտ Կազարյանը («Արթուր», «Արտ») եւ Արեգ Բեզիկը («Էլվիս Նարեկ», նախկինում՝ «Նարեկ Բեզիկյան»):