Ռուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար. Մերց
«Ռուսաստանի ագրեսիվ ռևիզիոնիզմը սպառնում է ոչ միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, այլև Եվրոպայի և եվրատլանտյան տարածքի ընդհանուր անվտանգությանը։ Ուստի Գերմանիան և մյուս դաշնակիցները որոշեցին ուժեղացնել ՆԱՏՕ-ի արևելյան թևը: Այդ նպատակով մենք Լիտվայի հետ ռեկորդային ժամանակում տեղակայում ենք լիարժեք բրիգադ: Դրա համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները»,- ասել է Մերցը:
Նա ընդգծել է, որ Արևմուտքի նպատակը պարզ է՝ անհրաժեշտ է հասնել զինադադարի Ուկրաինայում
«Մենք շարունակելու ենք ճնշում գործադրել Մոսկվայի վրա։ Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինայի նախագահը աշխարհին բազմիցս ապացուցել է, որ Ուկրաինան մեղավոր չէ բանակցությունների լճացման համար։ Որպեսզի Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ, ԵՄ-ն ընդունել է պատժամիջոցների նոր փաթեթ, դա դուք արդեն գիտեք: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ավելի առաջ գնալ՝ ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա և էլ ավելի ակտիվորեն աջակցել Ուկրաինային։ Ռուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար: Հենց այդ սպառնալիքից մենք պաշտպանվում ենք, և այդ իսկ պատճառով մենք այսօր այստեղ ենք», - ասել է Մերցը Վիլնյուսում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը