Մերձիշխանական շրջանակները դեռ երկու տարի առաջ ամեն ամիս հպարտ դեմքով հայտարարում էին, որ Ռուսաստանը կործանվել է, որ հաշված շաբաթներ — ամիսներ հետո Ռուսաստանը կտապալվի։ Որոշներն հեռուն գնալով հայտարարում էին, թե Հայաստանը օր առաջ պիտի միանա Ուկրաինային, հակառուսական ճամբարին և այլն։ Բա Ռամշտայնի դաշինքով խելացնորվածնե՜րը…
Իսկ այսօր սկսել են մտահոգվել, թե բա եթե Ռուսաստանը Ուկրաինային զինադադար պարտադրի, սկսելու է մեզնով զբաղվել։
Ո՜նց, էլ չի՞ կործանվելու, էլ Պուտինին չե՞ք դատելու…
Տղաներ և աղջիկներ, այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե մեր հետ չկատարվեր և այսքան ողբերգական չլիներ։
Ինչպես արդեն հասկացել եք, Ռուսաստանը չի կործանվում, ընդհակառակը` նոր աշխարհակարգի գլխավոր դերակատարներից մեկն է լինելու։
Ի տարբերություն ձեզ, Նիկոլը ավելի խելացի գտնվեց` բոլորիդ դարձնելով հակառուսական պրոպագանդիստներ, այդ թվում իր պատգամավորներին, իր բոլոր թիմակիցներին, մնալով ռուսների հետ և ռուսների համար ամենացանկալի իշխանական դերակատարը։
Մի քիչ խելացի մարդիկ այս ամբողջ ժամանակ զգուշացնում էին, որ Ռուսաստանը չի պարտվելու համենայնդեպս այնպես, ինչպես ձեզ համոզում են, իսկ դուք նախընտրեցիք դառնալ արեւմտյան հիբրիդային պատերազմի գործիք։ Գործիքներին ո’չ ոք ու երբեք չի սիրում, այլ օգտագործում ըստ պատեհության։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»