Անգլիայի հարավ-արևմուտքի 51-ամյա բնակիչ Քենթոն Քուլը կիրակի օրը մի քանի այլ լեռնագնացների հետ միասին բարձրացել է 8849 մետր բարձրությամբ գագաթը։
Քուլն առաջին անգամ Էվերեստ է բարձրացել 2004 թվականին և այդ ժամանակից ի վեր դա անում է գրեթե ամեն տարի։
Նա չի կարողացել բարձրանալ Էվերեստ 2014 թվականին, քանի որ սեզոնը չեղարկվել էր ձնահյուսի հետևանքով 16 շերպա ուղեկցորդների մահից հետո, և ևս մեկ անգամ 2015 թվականին, երբ երկրաշարժը ձնահյուս էր առաջացրել, որը 19 մարդու կյանք խլեց։ 2020 թվականի վերելքների սեզոնը չեղարկվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Հարյուրավոր լեռնագնացներ և նրանց ուղեկցորդները գտնվում են լեռան վրա գարնանային վերելքների հայտնի սեզոնի ընթացքում՝ հույս ունենալով նվաճել աշխարհի ամենաբարձր գագաթը։
Նրանցից շատերին դա արդեն հաջողվել է, բայց սպասվում է, որ էլ ավելի շատ մարդիկ կփորձեն մինչև այս ամսվա վերջ վերելքների սեզոնի փակումը, երբ եղանակային պայմանները կվատանան մուսոնային անձրևների սեզոնի սկսվելուն պես, որոնք դժվարացնում են վերելքը։
Միայն նեպալցի շերպա ուղեկցորդներն են Քուլից ավելի հաճախ բարձրացել գագաթ։
Էվերեստի գագաթ ամենաշատը՝ 30 անգամ, բարձրացել է նեպալցի շերպա ուղեկցորդ Քամի Ռիտան, որը ներկայումս նույնպես գտնվում է լեռան վրա և, ինչպես սպասվում է, առաջիկա մի քանի օրերին հերթական անգամ կնվաճի գագաթը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը