Նախկին նախագահ Յանուկովիչն Ուկրաինայում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
«Դատախազները դատարանում ապացուցել են, որ 2014 թվականի փետրվարի 23-ին Ուկրաինայի նախկին նախագահը, համագործակցելով նախագահի անվտանգության ծառայության նախկին ղեկավարի և ՌԴ ներկայացուցիչների հետ, օդային ճանապարհով ապօրինի հատել է Ուկրաինայի պետական սահմանը և կազմակերպել իր մերձավոր շրջապատից և զինվորական անձնակազմի առնվազն 20 հոգու տեղափոխությունը... Նրանք ՌԴ ԶՈւ օդաչուի հսկողության տակ գտնվող ռուսական երեք ռազմական ուղղաթիռներով օդ են բարձրացել Դոնեցկի մարզի Մանգուշի շրջանի Ուրզուֆ գյուղի ծայրամասից՝ ուղևորվելով դեպի Ռուսաստան։
Հետագայում նախկին նախագահը ՌԴ ԶՈւ աջակցությամբ որոշում է կայացրել վերջնականապես լքել Ուկրաինան։ Գտնվելով Սևաստոպոլի Կազաչյա ծոցի տարածքում գտնվող ՌԴ Սևծովյան նավատորմի զորամասի տարածքում, նա դրդել է Ուկրաինայի քաղաքացիական պաշտպանության վարչության զինծառայողներին, որոնք ապահովում էին նրա անձնական անվտանգությունը, լքել Ուկրաինան և մեկնել Ռուսաստան», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ Ուկրաինայի նախկին նախագահի համար սա առաջին դատապարտումը չէ. 2019 թվականի հունվարին նա պետական դավաճանության մեղադրանքով դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։ Ներկայում Յանուկովիչը գտնվում է ՌԴ-ում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութ...