10 տարի է՝ հեռուստատեսությունում անելիք չկա․ որոշեցի այդ ամենին չմասնակցել ու չնյարդայնանալ․ Ֆելիքս Խաչատրյան
Ֆելիքս Խաչատրյանը հյուրընկալվել է «Talks with Lucy» փոդքասթին։ Ռեփերը խոսել է եթերից հեռանալու, որդու, ապագա ծրագրերի, ԱՄՆ-ում մարդկանց ապրելաոճի, արտագաղթի և հայերի մասին։
Կյանքն ԱՄՆ-ում
1 տարում ամենաշատը 20 օրով եմ գալիս ԱՄՆ։ 15 օր հետո ուզում եմ գնալ տուն։ ԱՄՆ-ում այնքան լուռ է ամեն ինչ, թվում է՝ խլացել եմ։ Այնքան լուռ է, որ կարելի է հանգիստ նստել ու ծերության մասին ալբոմ գրել։ Ընդմիշտ չեմ տեղափոխվի ԱՄՆ, բայց մի քանի տարով հնարավոր է։ Առանց Հայաստանի «հոտի» չեմ կարող։
Հեռուստատեսությունից հեռանալու պատճառը
10 տարի է՝ հեռուստատեսությունում անելիք չկա։ Եթե համաձայնես միշտ նույն բանն անել, ապա անելիք կա։ Օրինակ՝ կարելի է միշտ առավոտյան ծրագիր վարել, բայց ոչինչ ավելի։ Վաղուց այդ ամենում հետաքրքրություն չէի գտնում։ Ինձ համոզում էի, որ մի քիչ էլ շարունակեմ, բայց հասկացա, որ ոչ։ Բոլոր առաջարկները նույն ձևափաչն ունեին։ Սխալ է միշտ նույն երգը տարբեր ռիթմերով երգելը։ Եվ որոշեցի այդ ամենին չմասնակցել ու չնյարդայնանալ։
Որդու մասին
Որդիս 6 տարեկան է։ Մեր միակն է։ Երևի այդ պատճառով մինչև 4 տարեկան գրկած էինք քայլում, որ հանկարծ միայնակ չքայլի, չընկնի։ Նա հիմնականում ոչինչ չի անում։ Նա ասում է, մենք անում ենք։ Նոր ենք հասկացել, որ սխալ ենք եղել, բայց, կարծես, արդեն ուշ է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»