Չպետք է մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին. Բրյուսելի ցուցումը ԵՄ անդամության թեկնածու երկրներին
«Երեկ մենք զբաղված երեկո ունեցանք՝ ընթրիք արևմտաբալկանյան գործընկերների հետ... Շատ քննարկումներ եղան արժեքների, ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության համակարգման, այդ թվում՝ պատժամիջոցների մասին: Այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների շատ հստակ ցուցումը թեկնածու երկրներին՝ չմասնակցել Մոսկվայում մայիսի 9-ի կայանալիք շքերթին , չկատարել նման ուղևորություններ, քանի որ դա չի համապատասխանի ԵՄ արժեքներին», - ասել է Բրաժեն։
Ինչպես հաղորդում է DW-ի թղթակիցը, մամուլի ասուլիսի ժամանակ դա հաստատել է նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ «Մենք թեկնածու երկրներին հասկացրել ենք, որ նրանք չպետք է ներկա գտնվեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին»,- ասել է Կալլասը։
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, իր հերթին, հայտարարել է, որ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան, իր և Կայա Կալլասի հետ համաձայնությամբ, նախարարներին հրավիրոել է մայիսի 9-ին Լվովում կայանալիք հանդիպմանը: Կարծում եմ՝ դա հիանալի գաղափար է ցույց տալու, որ Եվրոպան Ուկրաինայի, ոչ թե Պուտինի կողքին է՝ Մոսկվայում։ Ես համաձայն եմ նաև Կայա Կալլասի հետ, որ անդամ պետության կամ թեկնածու երկրի ցանկացած ներկայացուցչի ներկայությունը Մոսկվայում խայտառակություն կլինի այդ պետության համար»,- ընդգծել է նա։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութ...