Դե ինչ, հիմա կրկին Ֆորշին հրավիրեք ու նույն կազմով ձեր «աննախադեպ» ցախավելները հողից հեռացրեք. Քրիստինա Վարդանյան
«Տեսնեն ի՞նչ էին զգում երեկ, երբ ամբողջ ՀՈԱԿ-ով Սայաթ-Նովա փողոցի բույսերի դիակները զզնելիս, հրավիրված մասնագետը բառացի ասեց. «Տերևները զարգացած չեն, այս բույսերը կենսունակ չեն», այն, ինչ տնկած օրվանից եմ ասել»,-գրում է Երևանի ավագանու անդամ, բժշիկ Քրիստինա Վարդանյանը։
«Տոտալ անգրագետությունը աղետի բերեց Երևանն ու երևանցուն։ Հաջորդիվ՝ 155 000 դրամ ամեն տնկիի համար փոշիացրեցին, պետական ահռելի միջոցներ ծախսեցին աշխատանքը կատարելու համար՝ հսկա ծառերի հատում, մանրեցում, տեղափոխում, արմատների հեռացում, վառելիքի ծախսեր և այլն։
ՀՀ պետական վերահսկողական ծառայություն ոչ մի «անարդյունավետ ծախս» չկա՞… ՀՀ Վարչապետի Աշխատակազմի Գրասենյակ ամենը օրենքի շրջանակու՞մ է… Դե ինչ, հիմա կրկին Ֆորշին հրավիրեք ու նույն կազմով ձեր «աննախադեպ» ցախավելները հողից հեռացրեք…
Անգրագետների գրոհ է Երևանի կանաչ ֆոնդի վրա, օր ու գիշեր Հ-1 ով «պատմական, աննախադեպ կպչողականությունից» էին խոսում և բողոքում «ստող, չար և նախանձ» իրենց սխալները հանրայնացողներից։ Ցավալի է, այսքան միլիարդներ և աշխատուժ ծախսես, որ ծաղրի առարկա դառնա՞ 21-րդ դարում Երևանի կենտրոնում կատարված աշխատանքը…
Հիշենք, որ քաղաքն ունի Բնապահպանության վարչության պետ (քաղաքագետ), ոլորտի կուրատոր փոխքաղաքապետ (իրավաբան) և իշխանական կոալիցիայի ավագանու անդամներ, ովքեր 0 լսելու և օբյեկտիվ դատելու ունակություն ունեն… Կրկին զգուշացնում եմ, որ սեփական երեխաներին եք զոհասեղանին դրել, քանզի այս սուզանավում «ներկա ու նախկին» չկա, ասում եմ, որպես երկրում այս մասնագիտացմամբ միակ շրջակա միջավայրի բժիշկ (հիգիենան դա է) և մարդ, ով բնակավայրերի կանաչապատման պրակտիկ և գիտական մասին 30 տարի է նվիրել։ Ամենն ավելի լուրջ է, քան կարող եք պատկերացնել»։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»