«Տգետի աշխատանքը եվ հույսը։Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվել են սարսափելի թվեր։ 2025 թվականի առաջին երկու ամիսների ամփոփ տվյալները 2024 թվականի նույն ամիսների համեմատ բացել են տգետի աշխատանքի եվ հույսի գաղտնիքը։
Այսպես, արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է քսան տոկոսով, արտահանումը նվազել է վաթսուն տոկոսով, ներմուծումը 46 տոկոսով։ Սա ինքնահռչակ տգետի աշխատանքի արդյունքն է։
Իսկ որն է տգետի հույսը։
Նույն ժամանակաշրջանների համեմատությամբ ծառայությունների ոլորտը աճել է 12 տոկոսով, իսկ առևտրի ոլորտն աճել է 8 տոկոսով։ Ինչ է սա նշանակում ՞: Ծառայությունների ոլորտի մեջ զգալի կշիռ ունի բանկային ոլորտը, որը պարզապես քերթում է հաճախորդներին։ Իսկ առևտրի ոլորտի աճը պայմանավորված է գների աճով, որը սովամահության եզրին է կանգնեցրել թոշակառուներին։
Կարող ենք արձանագրել, որ ինքնահռչակ տգետը տապալել է արդյունաբերական երկիր լինելու հրամայականը եվ բանկերի եվ խոշոր ներկրողների հետ քերթում է ժողովրդին։ Ինչու ենք այդպես կարծում ՞:
1. 2024 թվականին ռեկորդային 364 մլրդ դրամ շահույթ ստացած բանկերին ինքնահռչակ տգետի կառավարությունը անհուսալի վարկերը մարելու համար նվիրում է պետական բյուջեի եկամտահարկի գումարները։
2. ՀՀ կենտրոնական բանկը արհեստական կերպով իջեցնում է արտարժույթի գինը, որի օգնությամբ խոշոր ներկրողները ստանում են ներդրված ֆինանսների ետ վերադարձի արագություն։
Ինքնահռչակ տգետը քանդում է պետությունը եվ տնտեսությունը, որը կարող էր ապագա ռևանշի համար բազա հանդիսանալ»։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»