«Արցախցիների պայքարին ի պատասխան՝ սոցապնախարարը հանրահավաքից մեկ օր անց պատասխանեց, որ 50 հազարների աջակցությունը չի շարունակվելու, եւ հորդորեց քաղաքացիություն ստանալ եւ աշխատել։ Սակայն իշխանության բարձր օղակներում, ըստ լուրերի, քննարկվում է 40+10 հազար դրամի աջակցության շրջանակն ընդլայնելու հարցը: Ապրիլի 1-ից այդ նպաստը կստանան բացառապես թոշակառուները, անչափահասները եւ հաշմանդամները։
Բայց քննարկվում է նաեւ գործազուրկներին ու մինչեւ 150 հազար եկամուտ ունեցողներին ընդգրկելու հարցը։ Սպասելու են արցախցիների գործողություններին, հասկանան՝ մարո՞ւմ է ալիքը, թե՞ բորբոքվում` խոստացված մեկ շաբաթում։ Բանն այն է, որ մարտի 29-ին Ազատության հրապարակում բազմամարդ հավաք անցկացրած արցախցիները մեկ շաբաթ ժամանակ են տվել իշխանությանը՝ իրենց սոցիալական հարցերի եւ հատկապես՝ Արցախ վերադարձի խնդրով զբաղվելու համար:
Եվ պահանջում են, որ ՀՀ գործիչները չգործածեն «Արցախի էջը փակված է» արտահայտությունը, որը փակում է իրենց վերադարձի ճանապարհը։Անցած շաբաթվանից արցախցիները նաեւ նստացույց են հայտարարել ու Օպերայի մոտ վրան տեղադրել: Հայտարարված մեկշաբաթյա ժամկետը լրանում է մի քանի օրից: Ենթադրվում է, որ շաբաթ օրն անցնելու են կոնկրետ գործողությունների, եթե իշխանությունը մինչ այդ լուծումների տարբերակներ չներկայացնի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»