Արցախցիները հաճախ են բախվում իրավական խնդիրներին. ակցիայի մասնակից
«Մենք եկել ենք 2023 թվականի սեպտեմբերի 27-ին: Դիմել ենք համապատասխան մարմիններին 100,000-ների հետ կապված, դրանք չեն տալիս ու դեռ լուծումներ չկան: Դիմել ենք Սերյան Օհանյանին, Գեղամ Ստեփանյանին, միգրացիան, սոցափն իրենց համար մենք գոյություն չունենք։ Պատճառաբանում են, որ ես Հայաստանի քաղաքացի եմ, բայց դա բացարձակ կապ չունի։ Հայաստանի քաղաքացիներից մարդիկ կան, որ բոլորն էլ աջակցությունից օգտվում են: Եթե մարդ լինեն, մարդ կոչում ունենան, պիտի որ մեզ հասկանան, որովհետև ոչ մեկ չգիտի վաղը իրենց ինչ է սպասվում, հասկանո ՞ ւմ եք: Չի կարելի, ձեզ դուր է գալիս այս վիճակը, ինձ դուր չի գալիս», -ասաց արցախից բռնի տեղահանված Անուշ Պողոսյանը:
Լրագրղի՝ փոխվարչապետին ի՞նչ պահանջ ունեք հարցին Սարգսյանը պատասխանեց. «Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի աշխատակցուհին մեզ պատճառաբանում է, որ Արցախի օպերատիվ շտաբից չեն տրամադրել տեղեկանք ընտանիքների հետ կապված, և դա է պատճառը, որ իրենք զրկված են 100-ականներից, 50-ականներից և 40 պլյուս 10-ական աջակցություններից։ Այլ կերպ ասած, արցախցիները հաճախ են բախվում իրավական խնդիրներին»։
«Ունեմ հաշմանդամ որդի, ում հետ չես կարող դու հեռու տեղ աշխատես, կամ բարձր աշխատավարձով տեղ աշխատես, կամ գնաս գյուղում ապրես, կամ այնպիսի էժան տուն գտնես: Լիքը հարցեր կա, որ չի լուծվում։ Խնդրանքս հետևյալն է, խնդրում եմ, գոնե պետությունը մի բան անի, վերականգնեն, ժողովրդի կեսը ստանում է, կեսը չի ստանում»-ասաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիներից մեկը։
Սարգսյանը դժգոհեց. ինչպես է ստացվում, որ 2024 թվականի նոյեմբերի 10-ին պաշտոնապես դիմել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի աշխատակազմին հանդիպման կապակցությամբ, բայց տվյալ պարագայում նոյեմբերի 30-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ժամանակ է ունենում հանդիպել ՀԿ նախագահի հետ, բայց քաղաքական ուժի ղեկավարի համար ժամանակ չունի. «Քննարկելու էինք այն արցախցիներին, ովքեր չեն ստացել 100-ականները, չեն ստացել 50-ականները, 40+10 ականները: Նրանք ստացել են սերտիֆիկատ, ովքեր դեռ 20 թվականից են տեղահանված, բայց կան մարդիկ բազմաթիվ, որոնք որ բողոքով դիմել են մեզ, մինչ առ այսօր պատասխան չեն ստացել։ Փոխհատուցումները՝ 3 միլիոնը, 5 միլիոնը, 4 միլիոնը, ինչպե՞ս կարողանա դրանով տուն գնել», -եզրափակեց Սարգսյանը:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»