Մեզ ասում են՝ գնացեք ձեր ղեկավարությանը դիմեք, ոչ մի օգնություն չենք ստանում. Արցախից տեղահանված ընտանիքի անդամները չեն օգտվում սոցիալական աջակցության ծրագրից
Ոչ մի աջակցության չենք ստացել. ընտանիքում կա վեց հոգի, անչափահաս երկու երեխա, ոչ մի կոպեկ աջակցություն չենք ստանում: Այս մասին կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից Նաիրա Թովմասյանը:
«Ես կառավարություն եմ դիմել, ասում են՝ ձեր անունները օպերատիվ շտաբում չկա: Մալաթիայում եմ ապրում, գնացել եմ այնտեղ, կրկին ասում են՝ գնա ձեր ղեկավարությունից պահանջի, ձեր տվյալներ չկա՛ օպերատիվ շտաբում. մենք ի՞նչ անենք: Ոչ 100,000 դրամն ենք ստացել, ոչ՛ 40+10-ը, ոչ մի բան չենք ստանում: Ի՞նչ անենք, օգնում են բարեկամները, աշխատում են մարդիկ մի կերպ։ Երկու անչափահաս երեխա կա տանը, իսկ աղջկաս ընտանիքում ամուսինն ու երեք երեխաներ ստանում են, աղջիկս չի՛ ստանում, մերժվում է»,- ասաց Նաիրա Թովմասյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կառավարությունն ապրիլից կկրճատի բռնի տեղահանված արցախցիներին տրվող 50 հազարական դրամի սոցիալական աջակցության ծրագիրը։
Ապրիլից 50 հազար դրամի փոխարեն ընտանիքում յուրաքանչյուր անձ կստանա 40 հազար դրամ, ու եթե այդ ընտանիքը ճանաչվի հրատապ կարիքի ընտանիք, այդ ժամանակ 40 +10 հազարներն էլ է ստանալու: Իսկ եթե ընտանիքում ընդհանրապես չկա խոցելի խումբ՝ այսինքն՝ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, կերակրողին կորցրած, մինչև 18 տարեկաններ և կենսաթոշակառուներ, բայց ընտանքը դառնա հրատապ աջակցության շահառու՝ այդ դեպքում օրինակ հինգ հոգանոց ընտանիքը 250 հազար դրամի փոխարեն 80 հազար դրամի աջակցություն կստանա: Իսկ եթե խոցելի խմբի մեջ չեն, ապա ապրիլից ոչ մի բան չեն ստանալու:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»