Նախկինում համացանցում տեղեկություններ էին հայտնվել iPhone 17 Air-ի միայն ամենաբարակ հատվածի հաստության մասին՝ 5,5 մմ։ Այսպիսով, Ice Universe-ը դարձավ առաջին ազդարարը, որը բացահայտեց սարքի իրական հաստությունը:
Չնայած դրան, iPhone 17 Air-ը դեռ կհամարվի Apple-ի գերբարակ սմարթֆոնը։ Ըստ լուրերի՝ նոր մոդելը մոդելային շարքում կզբաղեցնի Plus տարբերակի տեղը, որից Apple-ը կհրաժարվի 2025 թվականին։
Արտահոսքերն ու նկարները ցույց են տալիս iPhone 17 Air-ը մեկ հետևի տեսախցիկով, որը տեղադրված է հեռախոսի ձախ կողմում, Google Pixel-ի տեսախցիկի դիզայնը հիշեցնող երկարաձգված բշտիկի վրա: Տեսախցիկի աջ կողմում, ենթադրաբար, կլինեն խոսափող և LED ֆլեշ։
Խոսվում է, որ iPhone 17 Air-ը կունենա 6,6 և 6,7 դյույմ անկյունագծով էկրան, ինչը այն դարձնում է ավելի մեծ, քան ստանդարտ iPhone 17-ը (6,3 դյույմ), բայց ավելի փոքր, քան iPhone 17 Pro Max-ը (6,9 դյույմ):
Ice Universe-ը հայտնի է իր ճշգրիտ կանխատեսումներով՝ կապված iPhone-ների չափսերի հետ՝ նախքան դրանց պաշտոնական հայտարարությունը։
Ակնկալվում է, որ Apple-ը կներկայացնի iPhone 17-ի շարքը ավանդական ժամանակին՝ սեպտեմբերի կեսերին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով