Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարարություն
Հայաստանի Հանրապետության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի։
Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին նշել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարարությունից։
«Մենք ակնկալում ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացումը զգալիորեն կամրապնդի Հայաստանի դերը Մեծ Եվրասիական տարածքում՝ հատկապես տրանսպորտային միջանցքների ընդլայնման և տարանցիկ ներուժի ավելացման շնորհիվ։ Հարավային Կովկասում տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի տրանսպորտային համակարգի, այլև ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների, այդ թվում՝ Իրանի հետ առևտրային կապերի զարգացման վրա»,- ասված է պաշտոնական մեկնաբանության մեջ։
Գերատեսչությունից կարևորել են, որ Իրանի կառավարությունը ևս պաշտոնապես հայտնել է իր աջակցությունը այդ նախագծին՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև համագործակցությունը դինամիկ զարգանում է։
«Արդեն մոտենում ենք ԵԱՏՄ-ի և Իրանի միջև լիարժեք ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնագծին։ Այն ստորագրվել է 2023թ. դեկտեմբերին, և ակնկալվում է, որ ուժի մեջ կմտնի սույն թվականի մայիսին։ Մենք համոզված ենք, որ այս համաձայնագրի իրականացումն էականորեն կխթանի առևտրի զարգացումը, քանի որ այն թույլ կտա առավել արդյունավետ կերպով օգտագործել առկա առևտրային ներուժը։ Իրանի հետ համաձայնագրի շրջանակում մենք հասել ենք զգալի արդյունքների՝ ազատ առևտրի ռեժիմի մաքսատուրքերի ազատականացման հարցում, և ապրանքների ավելի քան 90%-ը կլինի առանց մաքսատուրքերի»,- նշվում է պատասխանի մեջ:
Ըստ ԵՏՀ առևտրի նախարարության գնահատականի՝ հայկական ապրանքների արտահանումը Իրան այդ համաձայնագրից զգալիորեն կշահի, և արտահանվող ապրանքների գերակշիռ մասը կներառվի մաքսատուրքային արտոնությունների տիրույթում։ Բացի շուկայի հասանելիությունից, համաձայնագրում հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական ճյուղային համագործակցության, մասնավորապես՝ տրանսպորտի և տարանցիկ բեռնափոխադրումների զարգացման հարցերին։
«ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառության զգալի աճի պայմաններում օրակարգային է դառնում լոգիստիկ ենթակառուցվածքի արդիականացումը, տրանսպորտային շղթաների արդյունավետության բարձրացումը, թվայնացումը, ինչպես նաև նոր լոգիստիկ կենտրոնների զարգացումը։ Այդ համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի»,- ասված է ԵՏՀ առևտրի նախարարության կողմից տրամադրված մեկնաբանության մեջ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով