Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

Bloknot․ Սիրիայի իշխանությունները ցեղասպանություն են կազմակերպել

Նշվում է, որ ԴԱԻՇ-ի նախկին անդամները ակտիվորեն գործում են պաշտոնական Դամասկոսի դրոշի ներքո։

Պատմաբան և հրապարակախոս Եվգենի Նորինը, վկայակոչելով «արաբական հարցերում գիտակ ընկերոջը», հայտնում է.

«Սիրիայում 2 օրվա ընթացքում զոհվել է Գազայում սպանված բոլոր խաղաղ բնակիչների մեկ քառորդը (այսինքն՝ 10 հազարից շատ ավելի մարդ․ Իսրայելի ռմբակոծությունների մեկուկես տարվա ընթացքում Գազայի կորուստները գնահատվում են 50 հազար)։

ՄԱԿ-ը, Amnesty International-ը, Կարմիր Խաչը նույնիսկ մի բառ չասացին։

Մերոնք, ընդհանուր առմամբ, նույնպես [միևնույն է]»։

Նորին ամփոփում է. պարզվեց, որ ռուսաստանյան քարոզչությունը, որը մինչև Բաշար Ասադի տապալումն ասում էր, թե Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքար է մղվում, ճշմարտությունն էր ասում։

«Չափավոր ընդդիմությունը», որն, իբր, ձգտում էր ժողովրդավարացման և խաղաղ Սիրիայի, որտեղ կհարգվեն բոլոր ազգությունների և կրոնների իրավունքները, պարզվեց, որ բոլորովին տարբերվում է նրանից, ինչ մինչև հիմա ներկայացնում են Եվրամիությունում:

Մոսկվայի քաղաքային դումայի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավոր Անդրեյ Մեդվեդևը տեսանյութ է հրապարակել ալավիների նկատմամբ բռնությունների մասին՝ կոչ անելով բոլորին դիտել և երես չդարձնել։

«Եվ հիշեք, որ արդեն Ռուսաստանում մեզ սպանելու և բռնաբարելու պատրաստ շատ մարդիկ կան։ Բավական է հիշել Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության պատմությունը։ Ինչպես նաև Պետդումայի առանձին պատգամավորներին, որոնք նույնիսկ տաջիկ ահաբեկիչների գործողությունների համար ենթադրյալ ռուս նացիստների են մեղադրում»,- նրա խոսքն է մեջբերում Bloknot-ը։

Ըստ Մեդվեդևի, խոսքն ակնհայտորեն ոչ թե պատահական էքսցեսների և առանձին խմբավորումների վերահսկողությունից դուրս գալու մասին է, այլ Սիրիայի ներկայիս առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի կանխամտածված քաղաքականության։

«Սա շատ կարևոր է արձանագրել բոլորի համար։ Հասարակ մարդուց մինչև պետական ​​կարևոր որոշումներ կայացնող մարդկանց համար:

Ալավիների և քրիստոնյաների ցեղասպանությունը կազմակերպվել է Սիրիայի իշխանությունների կողմից։ Էթնիկ և կրոնական զտումները վերահսկողության մեթոդ են, այլ ոչ թե իրականացնողի սխալ: Սիրիայում, դե ֆակտո, ի հայտ է գալիս նույնը, ինչ փորձել է կառուցել ԴԱԻՇ-ը․ գրոհայինների «խալիֆայություն»։

Հետևաբար, կարևոր է հասկանալ, որ կրոնական օրենքները/ազգային արժեքները/արմատականությունը պետական ​​օրենքներից վեր դասելու ցանկացած փորձ հանգեցնում է նման բանի:

Զանգվածային սպանությունների մասնակիցներից շատերը հենց այն նույն «օտարերկրյա արժեքավոր մասնագետներն» են, որոնք, ինչպես բացատրում են, չափազանց կարևոր են մեր տնտեսության համար։ Եվ նրանցից շատերը ցանկանում են կրկին այցելել Ռուսաստան։ Հատկապես, որ նրանք արդեն ապրել են այստեղ։ Եվ թշնամու կառույցները կօգտվեն դրանից, երբ չկարողանան մեզ հաղթել Ուկրաինայում։

Սիրիան այլևս չկա։ Վաղ թե ուշ ահաբեկչական կենսաաղբը հարկ կլինի ոչնչացնել, հնարավոր է, միջազգային ռազմական գործողությունների միջոցով»:

ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից Ալեքսանդր Խարչենկոն նույնպես ընդգծում է՝ Սիրիայում մենք հիմա տեսնում ենք մի բան, որը կարող է հաշված տարիներ հետո կրկնվել Ռուսաստանում։

Նրա կարծիքով, ՀՏՇ-ի հետ «գործարար հարաբերություններ» կառուցելը սխալ որոշում է։

«Նայեք այդ դեմքերին,- գնահատում է նա երջանիկ մարդասպան գրոհայիններին:- Կենտրոնական Ասիայից այսպիսի ժպտերես տղաները երկու օրվա ընթացքում հազարավորների մորթեցին։ Բոլորին, ովքեր համաձայն չէին իրենց կրոնական հայացքների հետ, հրամայվեց ոչնչացնել:

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր խորամանկ ծրագրեր էին կազմում և մի քանի պայմանագրերով Սիրիայի նոր կառավարիչների չեզոքությունը գնելու հույս ունեին: Այս մարդիկ չեն եկել հիփոթեք  փակելու համար։ Այս գրոհայինները կառուցում են նոր աշխարհ, որտեղ դուք արժանի տեղ չունեք: Նրանց հետևորդները մեկ մատնազարկով ջարդ կսկսեն Փարիզի, Լոնդոնի և Մոսկվայի փողոցներում։

Այս կոտորածից հետո մենք պետք է կատարենք մեր քաղաքակրթական ընտրությունը։ Կամ մենք պայքարում ենք այս անմարդկային արարածների դեմ, կամ... այլընտրանքի մասին չեմ էլ ուզում մտածել։

Մեկ անգամ էլ կրկնեմ, որ անհնար է պայմանավորվել ահաբեկիչների հետ, դուք երբեք նրանց հետ հավասար չեք լինի։ Ինչքան էլ նրանց փող վճարեք, ոչինչ չի ստիպի նրանց փոխել իրենց հայացքները: Ձեր ուղարկած յուրաքնչյուր դոլար ձեզ կվերադարձվի գնդացրային կրակահերթի տեսքով։ Հերիք է ձեզ լավ տղաներ ձևացնեք: Մենք կա՛մ հստակ դիրքորոշում կզբաղեցնենք ու կպաշտպանենք մեր շահերը, կա՛մ ամեն ինչ կկորցնենք։ Ժամանակն է կատարել մեր ընտրությունը»:

Ի վերջո, որքան համատարած կդառնա ցեղասպանությունը, առայժմ պարզ չէ: Ռազմական փորձագետ Բորիս Ռոժինը նշում է, որ ներկայումս պաշտոնական Դամասկոսը ներկայացնող զինյալները «իրենց մաղձը թափում են» անպաշտպան խաղաղ բնակիչների վրա՝ առանց հարձակվելու ալավի աշխարհազորայինների վրա, որոնք ամրացած են մի շարք շրջաններում։

Նա կարծում է, որ ահաբեկիչներին չի հաջողվի բոլորին արմատապես ոչնչացնել, և նրանք շուտով խնդիրների կբախվեն։

«Ալավիների դիմադրությունը ձեռք է բերել տասնյակ և հարյուր հազարավոր մարդկանց, որոնք այժմ աջակցում են ապստամբությանը: Ալավիները, որոնք նախկինում հանգիստ հանձնել էին իրենց զենքերը նոր իշխանություններին և կարծում էին, որ իրենք անձնապես չեն տուժի, իրենց աչքերով տեսան, թե հետագայում ինչ է լինելու իրենց հետ արյուն ճաշակած աղքատ երկրում։

Իսկ սիրիական նոր կառավարությունը փոխանակ առափնյա շրջանի համար պատասխանատու մարիոնետային ալավիական խորհուրդ ստեղծելու և այս խորհրդի հետ բնակչության հետ երկխոսության իմիտացիա վարելու՝ միաժամանակ ապստամբներին ներկայացնելով որպես «ռեժիմի մնացորդներ, որոնք իրավունք չունեն խոսելու հպարտ ալավիական համայնքի անունից», որոշեց, պարզապես․ «ռեժիմի մնացորդ» անվանել բոլոր նրանց, որոնք կսպանվեն հերթական անզուսպ միջինասիացու գնդակից, լինեն դրանք ծերեր, թե մեկ տարեկան երեխաներ»։

«Իսրայելը մեծ ուժերով հարձակում է սկսել նախկին Սիրիայի խորքում։ Ըստ որոշ տվյալների, Էս-Սուվեյդայի ռազմական խորհուրդը (մեկ այլ էթնիկ կրոնական խմբի՝ դրուզների հենակետը) պատրաստվում է իսրայելական դրոշներ բարձրացնել Էս-Սուվեյդա քաղաքի հասարակական շենքերի վրա»,- մարտի 9-ի գիշերը գրել է ռազմական թղթակից Օլեգ Բլոխինը: