ԱՄՆ-ն պաշտոնապես դադարեցրել է USAID-ի ծրագրերի 83%-ը
«Վեցշաբաթյա վերանայումից հետո մենք պաշտոնապես դադարեցրել ենք ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը: 5,200 պայմանագրերում, որոնք այժմ չեղյալ են հայտարարվել, տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսվել ԱՄՆ-ի շահերին ոչ համապատասխան (և որոշ դեպքերում նույնիսկ ի վնաս)»,- գրել է նա X-ում։
Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ ՄԶԳ մնացած ծրագրերի կառավարումը (մոտ 1,000) փոխանցվել է ԱՄՆ Պետդեպարտամենտին։ Իր գրառման մեջ պետքարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտին (DOGE), որը վերահսկվում է Իլոն Մասկի կողմից՝ այս «հասունացած, պատմական բարեփոխումների» իրականացման գործում ներդրած ավանդի համար։
Փետրվարի 26-ին Թրամփի վարչակազմը հայտարարել էր ԱՄՆ ՄԶԳ-ի և Պետդեպարտամենտի արտաքին օգնության պայմանագրերի 92%-ը չեղարկելու մտադրության մասին, ինչը կխնայի մոտ 60 մլրդ դոլար պետական բյուջեից։ Փետրվարի 3-ին ամերիկյան վարչակազմը Մասկի և նրա գերատեսչության դրդմամբ դադարեցրեց գործակալության գործունեությունը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով