«Ես գրեթե համոզված եմ, որ նախագահ Զելենսկին պատրաստ էր մերկ վազել Նյու Յորքով, եթե իրենից դա պահանջեին՝ անվտանգության երաշխիքներ ստանալու և իր երկիրը փրկելու դիմաց։
Խոսքը չի կարող վերաբերել հույզերին և անձնական եսասիրությանը, ոչ էլ նրան, թե ով է բավականաչափ համեստ և ով է ասել «շնորհակալություն»:
Խոսքը պետք է վերաբերի նրան, թե ինչն է ճիշտ և արդար, և ինչն է բխում արևմտյան աշխարհի շահերից»,- ասել է նա։
Ըստ Յարլովի, ԱՄՆ վարչակազմին «մոլորեցրել են այն կեղծ գաղափարով, որ Զելենսկին վատ տղա է, որը փորձում է շահագործել ԱՄՆ-ն, և որ Եվրոպայում վատ տղաներ են... և նրանք ցանկանում են ցույց տալ, որ իրենք մինչև կոկորդը կուշտ են դրանից»։
Միևնույն ժամանակ, նա զգուշացրել է, որ ցանկացած խաղաղ համաձայնագիր՝ առանց Ուկրաինայի անվտանգության երաշխիքների, «չարժի նույնիսկ այն թղթի գինը, որի վրա այն գրված է, քանի որ ռուսաստանցի առաջնորդները պարբերաբար խախտում են իրենց խոստումները, խախտում են իրենց պայմանագրերը, խախտում են պայմանավորվածությունները»։
«Կարծես թե Ռուսաստանն արդեն մտածում է, որ պատերազմում է Արևմուտքի հետ։ … Եթե այդպես եք մտածում, նշանակում է պատրաստվում եք նորից հարձակվել: Եվ նրանք, որպես առաջին թիրախ, հավանաբար, կհարձակվեն բալթյան երկրների վրա։ Մենք պարզապես չենք կարող թույլ տալ այնպիսի իրավիճակ, երբ ռուսների համար բացարձակապես հստակ չդառնա, որ եթե նրանք չդադարեցնեն իրենց պատերազմը, ապա նրանց ուժով կկանգնեցնեն»,- նշել է դանիացի խորհրդարանականը։
Նա մեղադրել է որոշ եվրոպական երկրների՝ պաշտպանության համար բավարար ծախսեր չանելու և «իրենց պարտականությունը չկատարելու մեջ»։
«Չի կարելի համեմատել Եվրոպայի և Ռուսաստանի տնտեսությունները։ Այն մոտ 15 անգամ ավելի մեծ է։ Ուստի, եթե Եվրոպան ոտքի կանգնի և օգնի Ուկրաինային, ապա միայն մեկ արդյունք կլինի, և դա կլինի Ուկրաինայի հաղթանակը։ Բայց եթե մենք վարանենք, ինչպես արել ենք մինչև այժմ, ամերիկացիները կդադարեն օգնել, քանի որ նրանք կմտածեն, որ դա չափազանց թանկ է, և այդ ժամանակ Ուկրաինան կպարտվի, իսկ դա շատ, շատ վատ արդյունք կլինի Եվրոպայի համար: Եվրոպական առաջնորդները պետք է դադարեն խոսել, պետք է դադարեն Twitter-ում գրառումներ անել։ Նրանք պետք է սկսեն վճարել, և նրանք պետք է զենք ուղարկեն Ուկրաինա հենց հիմա»,- հավելել է նա։


















































Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Զելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետ
Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին
Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով