Նոր նշանակում՝ ՀՀ քննչական կոմիտեում
Արման Նշանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ։
Արման Նշանի Նշանյանի կենսագրությունը
Ծնվել է 1979թ. ապրիլի 18-ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2021-2023թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ, իսկ 2023-2025թթ.՝ նույն վարչության պետի տեղակալ,
III-XI.2021թ.` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,
2018-2021թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ), ապա՝ կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ),
2016-2018թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ,
2016-2014թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,
IV-X.2014թ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Սիսիանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ,
2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Մեղրիի ավագ քննիչ,
2007-2013թթ.` ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի հետաքննության գծով տեսուչ, ապա՝ ավագ տեսուչ,
2002-2007թթ.` ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության, ապա՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ծառայող:
1998-2000թթ.՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Կրթություն
2007թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ