«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ թիմակիցներին պիտակավորելու, վարկաբեկելու, մեկին կաշառակերության համար մեղադրելու, մյուսին էլ «դեղ ցրող» պիտակավորելու համար ՔՊ-ում Անդրանիկ Քոչարյանին որոշել են պատժել՝ ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելով:
Հարցը այն կարեւորությունն է ստացել, որ Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Քոչարյանին «բերման» է ենթարկել ՔՊ վարչություն ու ստիպել ներողություն խնդրել պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանից եւ իր աներորդի Հրաչյա Հակոբյանից, որոնց Քոչարյանը վատաբանել էր՝ նրանց կապելով խաղադրույքներով եւ թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով՝ «գործարարի դեղ ցրողներ»:
Հիմա իր՝ մազից կախված պաշտոնը փրկելու համար Անդրանիկ Քոչարյանը փորձում է սիրաշահել բոլորին, վերականգնել հարաբերությունները թիմակիցների հետ, անգամ նրանց իր սենյակ է կանչում, զրուցում, որպեսզի ցույց տա, թե իր մասին թյուր կարծիք են ձեւավորել, իսկ իրականում ինքն ամենեւին «խառնակիչ» չէ, ինչպես բնորոշում են իրեն թիմում:
Չնայած Քոչարյանի ջանքերին՝ ՔՊ-ականները պատմում են, որ ամենեւին էլ չեն հավատում նրան. Անդրանիկ Քոչարյանը նույնն է ու փոխվողը չէ:Մեր տեղեկություններով՝ այն բանից հետո, ինչ Քոչարյանը հրապարակավ ներողություն է խնդրել Հրաչյա Հակոբյանից եւ Սիսակ Գաբրիելյանից, Քոչարյանից վիրավորված մյուս ՔՊ-ականները եւս դիմել են Փաշինյանին ու ասել՝ իրենք եւս սպասում են ներողության: Բայց Քոչարյանը ներողությունը դեռ չի խնդրել»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից