«Աշխարհը խառնված է, գծվում են նոր կանոններ, իսկ Հայաստանի Կառավարությունը, այս դեպքում՝ ի դեմս առողջապահության ոլորտի, խոր թմբիրի մեջ է:Փակվեց ամենախոշոր դոնոր հանդիսացող USAID-ն, քանի որ ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման վարչության պետ Իլոն Մասկը հայտարարեց. «Գիտեք, USAID-ն ֆինանսավորել է կենսաբանական զենքի հետազոտությունը, ներառյալ` «ՔՈՎԻԴ 19»-ը, որը սպանել է միլիոնավոր մարդկանց»:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Արգենտինան դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ)՝ հետեւելով անցյալ ամիս նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանին՝ Միացյալ Նահանգները դուրս բերել Առողջապահական համաշխարհային խմբից:
Չինաստանն էլ իր հերթին է ազդարարել, որ կարող է դեմ լինել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ազգային անդամավճարների ծրագրված բարձրացմանը: Կարճ ասած՝ աշխարհը սկսել է մերժել ԱՀԿ-ին, իսկ Հայաստանը դեռ շարունակում է մնալ այդ կազմակերպության անդամ, ավելին՝ ակտիվորեն այնտեղից ինչ-ինչ ծրագրեր ու ապրանքներ է ստանում, դա էլ դեռ ամենը չէ. այդ կառույցի հետ սերտ համագործակցած (գուցե համագործակցող) Արսեն Թորոսյանին Նիկոլ Փաշինյանն իր հետ ԱՄՆ է տարել ՀՀ պետբյուջեի հաշվին:
Արսեն Թորոսյանի հովանավորյալ փոխնախարար Լենա Նանուշյանը, ըստ նախարարությունում տարածված կարծիքի, շարունակում է ջանքերը՝ Անահիտ Ավանեսյանին պաշտոնից հեռացնելու եւ նրա տեղը զբաղեցնելու ուղղությամբ:ՀՀ իշխանությունները շարունակում են մնալ ոչ ճկուն ու չեն ֆիքսում փոփոխության քամիների ուղղությունները, ինչը շատ արագ անում են հատկապես հարեւանները, դրանով իսկ միշտ ստանում են հարաբերական առավելություն մեր նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանի թիմում չեն հասկանում, որ Միացյալ Նահանգներում փոխվում են նարատիվները:Դե իսկ «Քովիդի» առնչությամբ քրեական եւ մյուս վարույթները տեղում դոփում են:
Իրավապահ համակարգը պարտվում է քաղաքական իշխանությանը՝ ի դեմս Արսեն Թորոսյանի»:Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից