Բացի այդ, մաքսատուրքեր կսահմանվեն ուղևորատար մեքենաների, բեռնատարների և ավտոբուսների, էլեկտրամեքենաների, մոտոցիկլետների, երկաթե և ալյումինե ապրանքների, կոսմետիկայի, թղթի, կոշկեղենի, հագուստի, ռումբերի, ականների, հրթիռների, նռնակների և մի շարք այլ ապրանքների նկատմամբ։ «Բոլոր տարբերակները մնում են սեղանին, մինչ կառավարությունը դիտարկում է լրացուցիչ միջոցները, ներառյալ ոչ մաքսատուրքային տարբերակները, եթե ԱՄՆ-ն շարունակի Կանադայի նկատմամբ չհիմնավորված մաքսատուրքեր կիրառել»,-գրված է Կանադայի կառավարության տարածած հայտարարության մեջ։
Փետրվարի 1-ին ԱՄՆ-ն հայտարարել է, որ Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանում է 25% մաքսատուրքեր, ինչպես նաև 10% մաքսատուրքեր՝ էներգետիկայի ոլորտին առնչվող ապրանքների նկատմամբ. ամերիկյան մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն փետրվարի 4-ին։ Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մեքսիկայից ներկրվող ապրանքների նկատմամբ 25%, իսկ Չինաստանի ներկրվող ապրանքների նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանելու մասին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով