Լիբանանի Բսալիմ քաղաքում սպանված են գտել երիտասարդ հայ հոգևորականի
Լիբանանի Բսալիմ քաղաքում այսօր իր տանը սպանված են գտել երիտասարդ հայ հոգևորական Բեքաայի շրջանի հոգևոր հովիվ Տ․ Անանիա ծայրագույն Վարդապետ Գուջանյանին, հայտնում է Լիբանանի Հայոց թեմը։
Նշվում է, որ երիտասարդ հոգևորականը հավանաբար ավազակային հարձակման զոհ է դարձել։