Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Կարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենք Քննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը Ի՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքը Կատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներ Պետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համար Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները ԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը Արմեն Մկրտչյանը ներկայացրեց ՆԳՆ Փրկարար ծառայությունում իրականացված բարեփոխումներն ու կառույցի կողմից վարվող նոր քաղաքականությունը Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափում բնակավայրերի կառուցման ծրագիրը «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ

Տելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերըԱրմեն Մկրտչյանը ներկայացրեց ՆԳՆ Փրկարար ծառայությունում իրականացված բարեփոխումներն ու կառույցի կողմից վարվող նոր քաղաքականությունըՄեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափում բնակավայրերի կառուցման ծրագիրը«Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետՈւկրաինան հարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանինՌուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի ՀայաստանՁյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՈւկրաինան պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, լսել ամերիկյան կողմինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը դադարեցրել է առաքելությունն Իրանի մերձակայքում. CNNՀայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըՈստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցիՄոսկվայում հույս ունեն, որ Վրաստանի իշխանությունները կկանխեն «ռուսատյացությունը» Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել. ԹրամփԶանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել էՃամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի գործով վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոնՀունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ երկարամյա բարեկամությունը. Գերապետրիտիսը շնորհավորել է ՄիրզոյանինՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀայաստանը կստանա մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամեքենաԻրանի դեմ պատերազմը մտնում է նոր փուլ․ ՎենսՊակիստանի նախկին վարչապետին հիվանդանոցից նորից բանտ են տարելԱնօրինական հրաձգարանի գործունեությունը կասեցվել է, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերքՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումՎարդապետյանը շրջել է Վանաձորի համայնքներին վերադարձված տարածքներովՇարունակում եմ ստուգայցերը բանակային դիրքեր. ՊապիկյանՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ովԵրևանցի չորս աշակերտ մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ումՌուսաստանը չի նախատեսում զորահավաք անցկացնել. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչԻրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է. Իրան100 մտրակի հարված` արտամուսնական կապերի համարՎանաձորում ու Գյումրիում փոշիացած ԵՄ միլիոնները․ ո՞վ է վճարելու անավարտ ծրագրերի ծանր «գինը»Թրամփի խաղաղասիրական հայտարարությունից հետո Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՌուսաստանին պատկանող ինքնաթիռը խախտել է Ֆինլանդիայի օդային սահմանը «Արարատ-Արմենիան» Ռումինիայում ոչ-ոքի խաղացՎերոնիկա Զոնաբենդն ԱԳՆ-ում քննարկել է Բաքու մեկնելու և հայ բանտարկյալներին տեսակցելու իր առաջարկըՇահագործման համար ոչ պիտանի մեքենա՞, թե՞ ողբերգական վթար․ մամուլի հրապարակումները բազմաթիվ ծանր հարցեր են առաջացրելՈսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոնԿվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգըԱրիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսը կարճատև հանդիպում է ունեցել Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետԱԺ-ն օգոստոսի 21-ին ևս մեկ լրացուցիչ նիստ կգումարի
Մամուլ

Տակից դուրս չեն գալու

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առանց այդ էլ պարզ էր, որ Փաշինյանն ու իր ՔՊ իշխանություններն անհանգիստ են, իսկ վերջին օրերին արդեն բոլորը բացեիբաց տեսան, որ նրանք լրջորեն վախեցած են, եթե ավելին չասվի: Փաշինյանն ու նրա քպականները երևի այն աստիճան են կտրվել իրականությունից, որ չէին պատկերացնում, թե ինչ կարգի բացասական հույզեր են հարուցում նույնիսկ միայն էկրաններին երևալով, էլ չասած՝ հարկային տեռորի, կտրուկ թանկացող ուղեվարձի, մի խոսքով՝ ժողովրդի «կաշին քերթելուն» նպատակաուղղված նրանց որոշումներով:

Տեսեք. եկամուտների համընդհանուր հայտարարագրման դեմ իրապես համընդհանուր դժգոհությունը նկատելով ու իբր թե «լավություն» անելով՝ էլեկտրոնային ստորագրության համար տարեկան 3000 դրամ «պլոկելը» չեղարկեցին: Կամ՝ իրենց իսկ առաջարկած 300 դրամ ուղեվարձը կիսով չափ իջեցրին՝ դարձնելով 150, չնայած դա էլ ինքնին թանկացում է: Ժողովրդական բառուբանով ասած՝ Փաշինյանը հապշտապ «զադնի է դնում», զուգահեռաբար՝ ձգտում է թեմաներն իրենով անել, այսինքն՝ «մեդիաբեռը» ամբողջությամբ նորից իր վրա է վերցնում, չնայած իրականում դա էլ աշխատում է կամ ազդեցություն է գործում բացառապես «իր մասսայի» վրա, որը արդեն այնքան էլ «մասսա» չէ, այլ երկրաչափական պրոգրեսիայով նվազող մի խումբ:

Իմիջիայլոց նշենք, որ GALLUP -ի հերթական հարցման արդյունքներով, եթե առաջիկա կիրակի օրը ընտրություններ լինեին, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել միայն 11,3 տոկոսը։ Սա բառի բուն իմաստով ռեկորդային ցածր ցուցանիշ է նախկին բոլոր հարցումների համեմատ ու չափազանց խոսուն է թե՛ իրական պատկերի, թե՛ «զադնի դնելու» բուն պատճառների առումով:

Այսինքն, այստեղ Փաշինյանի իշխանության հիմնասյուն համարվող «լրահոսային ներկայությունն» ապահովելու (մեդիա դաշտում մնալու) մղումից զատ, գործ ունենք նաև գիտակցման հետ, որ նշված ու նաև չնշված խնդիրները ծանրորեն ոտքներին են գցել և տակից դուրս չեն գալու: Ամենից կարևորը՝ նրանք արդեն տեսնում են, որ լուրջ բունտ է հասունանում: Ըստ որում, արդեն կարևոր չէ, թե հասարակության համատարած դժգոհության ու խռովության համար հարցերից որ մեկն է կատալիզատորը: Փաշինյանը գուցե հասկանում է, որ ժողովրդի համբերության բոլոր տարաները պռնկեպռունկ լցված են, ինչից էլ գալիս է նրա սուտ «զիջողականությունը»:

Առաջիկայում շատ հնարավոր է, որ Փաշինյանն էլի ինչ-որ «զիջումների» գնա: Հավանական է՝ այլ փոփոխություններ էլ լինեն, որոնք արդեն խմբաքանակով կարող են չեղարկել զանազան հակասոցիալական որոշումներ: Բայց դրանք կլինեն միայն «փիառային», աչքփակոցու համար, և ոչ մի իրական քայլ չեն անի՝ ձեռքները ժողովրդի վաղուց ծակ գրպանից հանելու համար...