«Մեր դեմ խաղ չկա». «վինետկաների» շքերթը շարունակվում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներթիմային պառակտվածությունը հաղթահարելու համար Նիկոլ Փաշինյանը վերջերս գրեթե սպառնացել է կուսակիցներին, թե՝ մի հատ էլ լսեցի-տեսա, որ իրար դեմ եք աշխատում, միասնական չեք, չեք պրծնի։ Բանն այն է, որ արտաքին աշխարհն այլեւս Փաշինյանի նկատմամբ նախկին վստահությունը չունի, ուստի նա փորձում է ցույց տալ, որ իր թիմը կուռ է, ներիշխանական հեղաշրջումը բացառված է, ընդդիմությունն էլ չի կարող իրեն հեռացնել։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ականներն առաջիկայում փորձելու են հրապարակային «ապացույցներ» ներկայացնել, որ համերաշխ, միասնական թիմ են։ Առաջինը Սյունիքի ՔՊ-ականներն էին․ տեղի իշխանականները, միմյանց հետ ունենալով բազում տարաձայնություններ, կիրակի օրը համատեղ լուսանկար էին հրապարակել՝ իբրեւ միասնականության առհավատչյա։ Հիմա հերթը գյումրեցիներինն է:
Չնայած հայտնի է, որ Գյումրու ՔՊ կառույցում բառի բուն իմաստով իրար միս են ուտում, տարեվերջին անգամ քաշքշուկ էր եղել մարզպետի եւ քաղաքապետի պաշտոնակատարի միջեւ, բայց երեկ էլ նրանք են ճաշկերույթի նկար հրապարակել։ Տեղեկություն կա, որ առաջիկայում ամենօրյա ռեժիմով իշխանության բոլոր «դասարանների վինետկաներն» են հրապարակվելու, որ ներշնչեն` իրենց դեմ խաղ չկա»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից