Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Հայաստան

Ինչքան շատ ենք «կառուցում» այդ խաղաղությունը, այնքան ավելի շատ կորուստներ ենք ունենում եւ այնքան ավելի ագրեսիվ է դառնում Ալիեւը. Լևոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը.

«Փաշինյանի գրառումները FB-ում գնալով վերածվում են բառիս բուն իմաստով զառանցանքի։ Սա արդեն «գիտակցության հոսք» էլ չես անվանի, ավելի շուտ՝ «գիտակցության լուծ»։ Որպեսզի համոզվեք, որ խոսքս մերկապարանոց չէ, ուղղակի ամբողջությամբ մեջբերեմ իր վերջին ստատուսներից մեկը.

«Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեցություն.
ա) Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...
բ) Իմ որդուն բանակ մի տարեք, որովհետեւ...
գ) Իմ ամուսնուն բանակ մի տարեք, որովհետեւ...
դ) Ինձ բանակ մի տարեք, որովհետեւ...
ե) Այս բաժակով հոտնկայս խմենք այս պահին սահմանին կանգնած զինվորի կենացը:
զ) Բոլորին հրավիրում ենք պարահրապարակ: Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան... 
է) Армяне всего мира, гуляют так красиво...»

Մինչ այս գլուխգործոցը գրելը վերջին օրերին Փաշինյանը փորձում էր փայլատակել աֆորիզմներ հորինելու ասպարեզում, որոնք, լինելով տարբեր հասկացությունները մեկ նախադասության մեջ կապելու դիլետանտի ճգնանք,  եթե մի բանով աչքի են ընկնում, ապա անսահման տափակությամբ եւ իմաստի կատարյալ բացակայությամբ։ Ինչպես կասեր իմ ընկեր Արման Գրիգորյանը, մեջբերելով հռչակավոր ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիին, նրա ասածներն «այնքան անհեթեթ են, որ անգամ սխալ էլ չեն»։ Ֆերմին նկատի ուներ, որ որեւէ ասած բան, թեկուզեւ սխալ որակվելու համար, սկզբից պետք է միտք դառնա։ Փիլիսոփայական գանձի հավակնություն ունեցող Փաշինյանի այս վերջին բառակույտերը միտք դառնալու քննությունն անգամ չեն անցնում։ 

Այս ամենը սակայն այսքան ողբերգալի չէր լինի, եթե մեր ամբողջ ազգին չահազանգեր այն մասին, որ երկրի ճակատագիրը գտնվում է մտավոր առումով ոչ ադեկվատ մարդու ձեռքում։ Հիմա արդեն հասկանալի է, որ այսպիսի խառնաշփոթ ունենալով ուղեղում, Փաշինյանն ուղղակի ադեկվատ չի ընկալում աշխարհը եւ, մասնավորապես, Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, մեր երկրի գլխին կուտակված ճակատագրական մարտահրավերները։ Ինչն էլ հենց դարձել է մեզ բաժին հասած բոլոր աղետների պատճառը եւ դեռ նորանոր աղետներ բերելու վտանգ ունի։

Նիկոլ Փաշինյանն ինքը, իր փոդքաստի գործընկերուհին եւ ամբողջ իշխանական պրոպագանդան այսօր փորձում են մեզ համոզել, որ Հայաստանը ոչնչացնելու եւ Սյունիքը ուժով գրավելու Ալիեւի աներկբա սպառնալիքները ընդամենը իրողությունները ոչ ադեկվատ ըմբռնող մարդու բարբաջանքներ են, մինչդեռ մեր պանծալի իշխանությունը, որն ավելի իրատես է,  շարունակում է վստահորեն կառուցել խաղաղություն եւ հաշտություն Ադրբեջանի հետ։ Չգիտես ինչու, սակայն՝ ինչքան շատ ենք «կառուցում» այդ խաղաղությունը, այնքան ավելի ու ավելի շատ կորուստներ ենք ունենում եւ այնքան ավելի ագրեսիվ է դառնում Ալիեւը։

Ես մեր հանրությանը առաջարկում են համեմատել 2018 թվականից ի վեր Փաշինյանի եւ Ալիեւի ասածները եւ իրողությունների գնահատականները եւ որոշել թե էդ երկուսից ո՝վ է ավելի ոչ ադեկվատ։ Եթե այնուամենայնիվ դա Նիկոլն է, ապա ո՞րն են մեր պետության մեջ գործող իրավական մեխանիզմները, որոնք թույլ են տալիս կառավարման համար անհրաժեշտ ընկալունակություն չունեցող ղեկավարին ազատել պարտականությունների կատարումից»: