Քաղաքացին անձերին չէր մերժել, թալանն էր մերժել․ Սամսոն Գրիգորյան
Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երբ իշխանության ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող անդամները, նայելով ընտրողների աչքերի ն, ուղղակի ստում են, ստիպված պետք է ժամանակ տրամադրել և հանրությանը ներկայացնել, թե իրականում ո՞րն է այդ իշխանության նպատակը։
Ստորև, աղյուսակում, պարզագույն հաշվարկ եմ ներկայացրել, թե իրականում որքան է բարձրանում հարկը, օրինակ, առևտրային գործունեությամբ զբաղվող մանր ու միջին բիզնեսի համար(33%)։
Կրկնում եմ սա պարզագույն, պրիմիտիվ հաշվարկ է, այստեղ արտացոլված չեն մյուս բոլոր հարկերը, վարձավճարները, կոմունալները, աշխատավարձերը, լոգիստիկ ծախսերը և այլն։ Բաժանված չէ ըստ բիզնես ոլորտների՝ առևտրի մարժան միջինում 20%, ոսկեգործներ 1-5%, բենզինի արքաներ 50-100%(հումոր, բայց ո՞վ իմանա), և այլն։
Իսկ այն պնդմանը, թե սրանով պայքար է մղվում խոշոր բիզնեսի ստվերի դեմ, կպատասխանեմ հազարավոր օրինակներից ընդամենը մեկով.
Օրինակ. ոսկյա զարդերի առևտրող զբաղվող տնտեսվարողները դեռ չունեն 100 տոկոսանոց ձեռքբերման փաստաթղթեր։ Ամենահեշտ կառավարելի ոլորտն է, որտեղ, թվում է թե, խոշորը պետք է ստիպողաբար փաստաթղթավորված վաճառեր իր ապրանքը մանրին, բայց... էլի բայց... էլի վերահսկող մարմիններն անզոր են այն մեկ-երկու խոշոր ոսկի ներկրողների դիմաց, և <<ստիպված>> մանրի հարկային բեռը ծանրացնելով են իբրև թե փորձում խոշորի ստվերը կրճատել։
Քաղաքացին անձերին չէր մերժել, թալանն էր մերժել։ Հիմա թալանը բազմապատկվել է, ուղղակի ստորաբար քողարկվում է պետական հարկերի, տուրքերի, տույժերի անվան տակ
Ծիծաղելի է պարոնայք, խեղկատակություն է...


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»