Խորհրդարանի նիստում Աունը ստացել է 99 ձայն, դատարկ քվեաթերթիկներ են տվել 9 պատգամավոր։ Ընդհանուր առմամբ, անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ։ Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունը հինգշաբթի մտավ խորհրդարանի գլխավոր պալատ, սեղմեց խոսնակ Նաբիհ Բըրիի ձեռքը և սահմանադրական երդում տվեց որպես Լիբանանի 14-րդ նախագահ։
Երդմնակալությունից հետո Աունը հանդես եկավ երդմնակալության ելույթով, որտեղ ներկայացրեց Լիբանանի ապագայի իր տեսլականը: Նրա ելույթն արժանացել է հավաքված պատգամավորների ու պաշտոնյաների բուռն ծափահարություններին։
Լիբանանի խորհրդարանը զինված ուժերի ղեկավար գեներալ Ժոզեֆ Աունին ընտրել է երկրի 14-րդ նախագահ
Հինգշաբթի օրը Լիբանանի խորհրդարանի շենքից սպիտակ ծուխ է բարձրացել, երբ Լիբանանի զինված ուժերի հրամանատար գեներալ Ժոզեֆ Աունն ընտրվել է Լիբանանի 14-րդ նախագահ: Նրա ընտրությունը նշանավորում է նախագահական թափուր պաշտոնի ավարտը, որը տևեց ավելի քան երկու տարի, հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում