Օքսֆորդի համալսարանի գիտնականները հրապարակել են այս կմախքների մանրամասն հետազոտության արդյունքները Antiquity հանդեսում:
Նրանք նշել են, որ 1970-ականներին հնագետները Անգլիայի հարավարևմտյան Սոմերսեթ կոմսության Չարթերհաուս Ուորեն տեղանքում 20 մետր խորությամբ բնական կրաքարային հանքավայրում հայտնաբերել են ավելի քան 3000 ոսկորների մնացորդներ:
Հանքավայրում հայտնաբերվել է առնվազն 37 մարդ՝ նորածիններից մինչև մեծահասակ տարիքի մարդիկ, և ռադիոածխածնային ժամանակագրությունը ցույց է տալիս, որ այդ մարդիկ մահացել են առնվազն չորս հազարամյակ առաջ՝ վաղ բրոնզի դարաշրջանում (մ.թ.ա. 2200-2000 թվականներին.):
Ոսկրերի մնացորդներն ուշադիր հետազոտելուց հետո հետազոտական թիմը պարզել է, որ գանգերի առնվազն 30%-ը կոտրվել է մահվան պահին, ինչը նշանակում է, որ մարդկանցից շատերը, կամ գուցե բոլորը, դաժան մահով են մահացել:
Բացի դրանից, գիտնականները պարզել են, որ ոսկորների մոտ 20%-ին կտրվածքի հետքեր կան, որոնց մեծ մասը պատրաստված է եղել քարե գործիքներից։ Կտրվածքների գտնվելու վայրը ցույց է տալիս, թե ինչպես են զոհերի մարմինները ենթարկվել բռնության. Գանգերից մեկի ճակատային ոսկորի կտրվածքները վկայում են գլխամաշկը հեռացնելու, մյուսի ստորին ծնոտի երկար կտրվածքները՝ լեզվի հեռացման մասին, իսկ կողոսկրերի կտրվածքները կարող են լինել փորոտիքի հեռացման արդյունք:
Բռնի մահերի և մարմինների լայնածավալ մշակման զգալի թիվը բրոնզեդարյան Բրիտանիայում շատ անսովոր է, և այդ պրակտիկաները ակնհայտորեն թաղման որևէ հայտնի ծեսի հետ առնչություն չունեն, նշում են գիտնականները:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում