Ինձ ինչի՞ ա թվում, որ սխալ տեղ մտար՝ քո ընտրողի հետ հաղորդակցվելու․ Սևակ Հակոբյանը՝ Փաշինյանին
YerevanToday-ի գլխավոր խմբագիր Սևակ հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Հիմա էլ Փաշինյանն իր ընտրողի վրա է մուննաթ գալիս, թե՝ ի՞նչ եք բողոքում, բյուջեից էնքան փող եմ ծախսում ձեր ընտանիքների վրա, իսկի դուք չեք կյանքներումդ էդքան ծախսել։
Նախ՝ էդպես չէ, արդեն համացանցում էդ քո ասած ցնդաբանության հաշվարկն արել են, էդպես չէ: Բայց հաշվարկն էլ դեռ մի կողմ, տեսականորեն, եթե անգամ այդպես է․ ուզում ես ասել, որ ձեր ընտանիքով շրջագայությունները, մեքենաները, կեցավայրերը, ձեր սաղ բարեկամ, խնամի, ծանոթ, ընկերներին, էն բոլոր «նախլեբնիկներին» աշխատավարձ-պրեմիաները, էն միլիոնավոր դրամները, որով իրենց տներով ու մեքենաներով ապահովեցին, այդ բոլորը նշանակում է, որ ՀՀ քաղաքացու ընտանիքի համար եք ծախս անու՞մ ու էնքան եք անում, որ էրեսով ես տալի՞ս։ Մերսի էլ չեն ասում, չէ՞։
Մի հատ էլ հեսա աչքդ կմտցնեն, թե, էդ փողերը հո քո Երրորդ մասի կամ հորդ Իջևանի տնից չես բերել, մենք ենք մուծել, դրել վայելում եք, մեզ վրա ես մուննաթ գալիս։ Ինձ ինչի՞ ա թվում, որ սխալ տեղ մտար՝ քո ընտրողի հետ հաղորդակցվելու։
Բայց էդ սաղ ջհանդամ, ադրբեջանցիք հիմա էլ հայտարարում են, որ պետք է Հայաստանին ռազմական առումով սահմանափակումներ կիրառել. բա մի հատ էլ դրանց վրա մուննաթ արի, ասա ձեր ի՞նչ գործն ա, մեր ինքնիշխանությունը, պետությունը և այլն… Դե ձեզ տեսնեմ, թե չէ՝ քեզ ընտրողներին ես երեսով տալիս»։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»