Արսեն Թորոսյանին թվում է, թե իր «տներին չի հասնելու», բայց անպայման հասնելու է․ Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՔՊ-ականներից շատերին կարող է թվալ, թե կուսակցությունում զուտ «միջթայֆայական» ռազբորկաներ են հիմա և մի թայֆեն պարտվելու է, մյուսը / մյուսները շահեն։
Բայց եթե գիրք կարդային, կիմանային, որ ցանկացած «հեղափոխական առաջնորդ», երբ գալիս է իշխանության, ինչ-որ պահից սկսում է կուսակցության շարքերը «հին բոլշևիկներից» մաքրել։ Որովհետև իր հետ ճանապարհ անցածները չափից շատ բան գիտեն առաջնորդի մասին ու չափից շատ ամբիցիաներ ունեն։
Այսինքն ցանկացած անձնակենտրոն հեղափոխական շարժում եթե հաղթում է, հաղթանակի հաջորդ իսկ օրվանից առաջնորդը սկսում է «հին զինակիցներից» ազատվելու գործընթացը։
Սա անձնակենտրոն բռնապետական ռեժիմների տրամաբանությունից բխող գործընթացներ են, որոնք անխուսափելի են։
Չեմ կարողանում մտաբերել որևէ դեպք, երբ պայմանական ասած «հին բոլշևիկներին» հաջողվել է հաղթել այդ պայքարում։ Մինչև իրենք հասկանում են, թե ինչ է կատարվում, արդեն ուշ է լինում ինչ-որ բան փոխելը։ Միակ բանը, որ կարող են անել, երկրից թռնելն է ու ռեժիմի հանցագործությունները հանրայնացնելը։
Ի դեպ, Արսեն Թորոսյանը, ով այսօր «հին բիձեքի վրա» բոչկա է գլորում, իրեն թվում է, թե իր «տներին չի հասնելու», բայց անպայման հասնելու է»։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»