Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

«Հաղթանակ» տոնող երկրները դեռ չեն հասկանում, թե ինչ լրջագույն խնդրի առաջ են կանգնելու․ Գրիգոր Բալասանյան  

«Սիրիան չվերջացավ, Սիրիան նոր է սկսում»,- Yerevan.Today-ի հետ զրույցում հայտարարեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով այդ երկրում ծանր իրավիճակին։

«Աշխարհիկ Ասադի իշխանությունը երաշխավորում էր նաև իր հարևանների անվտանգությունը կրոնական առումով։ Խոսքը և՛ Թուրքիայի, և՛ Իսրայելի, և՛ Իրաքի, և՛ մյուս պետությունների մասին է։ Հիմա այնտեղ ստեղծված քաոսը տարբեր կրոնական խմբավորումների և ազգային փոքրամասնությունների, բոլորի պայքարը բոլորի դեմ հանգեցնելու է տարածաշրջանում նոր Աֆղանստանի ձևավորմանը։ Կարծում եմ՝ Սիրիան կրկնում է Լիբիայի ճակատագիրը՝ խնդիր դառնալով իր հարևանների համար։ Սիրիան դեռ նոր է սկսում և այն երկրները, ովքեր տոնում են իրենց «հաղթանակը»՝ Իսրայել, Թուրքիա, ԱՄՆ, դեռ չեն էլ հասկանում, թե ինչ լրջագույն խնդրի առաջ են կանգնելու և արդյո՞ք կկարողանան առհասարակ դուրս գալ այդ իրավիճակից, թե՞ ոչ»,- ասաց նա։ 

Միջազգայնագետի կարծիքով Ռուսաստանն ու Իրանը, որ այդքան տարիների ընթացքում հովանավորում էին Ասադի իշխանությանը, միտումնավոր չեն մասնակցել ռազմական գործողություններին։

«Իմիջային առումով Իրանը և Ռուսաստանը անկում ունեն, բայց նրանց չհաջողվեց ներքաշել սիրիական պատերազմի մեջ։ Այստեղ շատ կարևոր հանգամանք կա՝  ըստ էության, ինչպես  միջազգային լրատվամիջոցները գրում էին, 10 օր առաջ Դոհայում Ասադի հետ փորձում էին պայմանավորվել Միացյալ Նահանգներն ու Արաբական Էմիրությունները։ Արաբական պետությունների միջոցով Ասադին առաջարկվել էր կոմպրոմիսային տարբերակ․ ինքը սառեցնում է համագործակցությունը Իրանի և Հեզբոլլահի հետ, իրենք էլ դրա փոխարեն հանում են պատժամիջոցները։ Ըստ անգամ իրանական լրատվամիջոցների՝ Ասադը տվել էր այդ համաձայնությունը, դրանից հետո սկսվեց հարձակումը։ Տեսնելով սիրիական բանակի բարոյալքումը և իմանալով Ասադի այդ համաձայնության մասին՝ և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը, կարծում եմ, միտումնավոր չմասնակցեցին ռազմական գործողություններին, չնայած դրա հնարավորություններն ունեին։ Ե՛վ ռազմական բազաներ, և՛ ներուժ, ամեն ինչ էլ կար, ուղղակի իրենք չմտան այդ թակարդի մեջ, որ լարվել էր իրենց համար երկրորդ ճակատ բացելու հետ կապված»,- նշեց Բալասանյանը։

Այդուհանդերձ, տարածաշրջանը մեծ վտանգի առաջ է կանգնած։ Գրիգոր Բալասանյանը նաև նշեց, որ Թուրքիան այս պահին իրեն անպատիժ է զգում և հավելեց․ «Էրդողանը հայտարարել էր, որ մոտակա ամիսներին լուրջ իրադարձություններ են տեղի ունենալու։ Կարծում եմ՝ նաև Զանգեզուրի միջանցքի հետ է կապված։ Եթե մենք մեր քաղաքականության փոփոխություն չանենք և մինչ շտապ չկարգավորենք մեր խնդիրները մեր դաշնակիցների հետ, ապա չեմ բացառում, որ մոտ ապագայում Արարատյան դաշտում մենք կարող ենք մի օր առավոտյան տեսնել նույն ահաբեկիչներին, որոնք շատ հանկարծակի Թուրքիայից մտան Սիրիա։ Թուրքիայի ախորժակը բացվում է և նրանք ամեն ինչ անելու են Զանգեզուրի միջանցքը կտրելու և վերցնելու համար։ Հաշվի առնելով նաև Իրանի այս պահին իմիջային անկումը, հաշվարկը այն է լինելու, որ Փեզեշքիանը կարող է և չդիմադրել այնպես, ինչպես Ռայիսին կարող էր դիմադրել և ուղղակի հայտարարություններով սահմանափակվել՝ տեսնելով թե ինչպես են կտրում Զանգեզուրի միջանցքը, ռուսական զորքերն էլ այնտեղ չեն, ռուսական բոլոր ուղեկալները Հայաստանի պահանջով վաղուց հանվել են այնտեղից։ Այնտեղ դիմադրելու ուժ, ըստ էության, չի մնացել, հայկական բանակի հետ կապված էլ՝ հաշվի առնելով իրավիճակը, չեմ կարծում, թե կկարողանան կազմակերպել դիմադրություն։ Չնայած քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի է հետ շպրտել հակառակորդին, բայց այս իրավիճակում ես մի քիչ հոռետեսական եմ գնահատում դա, և վտանգը շատ մեծ է կախված Հայաստանի գլխին, մասնավորապես՝ Սյունիքի»։