Զինված տղամարդը ներխուժել է սրահ և անվճար մերսում պահանջել
Իտալիայում ալժիրցուն են ձերբակալել, ով սպառնացել է ատրճանակով անվճար մերսման համար։ Այս մասին գրում է Today.it-ը։
Հրատարակության տվյալներով՝ Ջենովայի ոստիկանություն է դիմել 40-ամյա չինուհին, ով աշխատում է քաղաքի կենտրոնում գտնվող մերսման սրահում։ Նա հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է սրահ, դանակով սպառնացել է իրեն, մերկացել և պահանջել անվճար մերսում անել։ Նախ կինը զանգել է ազգականին, ով եկել է նրան օգնելու, սակայն հարձակվողը բռունցքով հարվածել է նրան ու անհետացել։
Ավելի ուշ իրավապահները բերման են ենթարկել հարձակվողին, ով չի հասցրել հեռու գնալ դեպքի վայրից։ Պարզվել է, որ նա Ալժիրից 28-ամյա մի երիտասարդ է, ով Իտալիայում ֆիքսված բնակության վայր չունի և նախկինում դատապարտված է եղել գողության համար։ Նա փորձել է դիմադրություն ցույց տալ ձերբակալության ժամանակ, սակայն ի վերջո նրան բերման են ենթարկել: Նրան արդեն մեղադրանք է առաջադրվել բռնության, ծեծկռտուքի, պաշտոնատար անձին դիմադրություն ցույց տալու և ապօրինի դանակ կրելու համար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը