Թուրքիայում և Ադրբեջանում Փաշինյանի «նվերը» անտեսվեց, թվում էր` պիտի լիներ հակառակը․ Ֆարմանյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․ «Նիկոլի պատմաաշխարհագրական վերջին գոհարի մասին քննադատական շատ փաստարկներ հնչեցին: Իմ տպավորությամբ, սակայն, շրջանցվեց ամենակարևորն ու անտեսվեց ամենավտանգավորը:
Դա պաշտոնական Անկարայի ու Բաքվի արձագանքն էր: Թուրքիայում Փաշինյանի «նվերը» մեծ հաշվով անտեսվեց՝ պաշտոնական շրջանակներից մինչև լրատվամիջոցներ, երբ թվում էր, թե պիտի լիներ հակառակը: Ադրբեջանում իր հերթին այն չգնահատվեց ինչպես հարկն է՝ դառնալով ծաղր ու ծանակի նոր առարկա:
Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Նիկոլի նման «նվերները» ոչ այնքան Թուրքիայի կամ Ադրբեջանի ուղիղ թելադրանքի հետևանք է՝ ստիպում են ասում է, ինչպես տարածված է մեզանում, որքան իր անձնական, սեփական նախաձեռնությունը:
Անխոհեմորեն կազմաքանդելով Հայաստանի անվտանգության համակարգն ու հետևողականորեն ծծելով նրա դիմադրողականությունը, արտաքին ճակատագրական նոր մարտահրավերներին դեմ հանդիման, Նիկոլն այս կերպ միայն իրեն հայտնի դիվանագիտական «ճարպկությամբ», ըստ էության, ջանում է կանխարգելել գալիք նոր փորձանքը՝ հասկացնելով, որ անձամբ պատրաստ է ամեն ինչի՝ իբր զերծ պահելու այդ երկրներին նոր ագրեսիայից:
Ահա, Թուրքիայի ու Ադրբեջանի համարժեք արձագանքի բացակայությունը Նիկոլի «նվերներին» ինձ շատ ավելի է մտահոգում, քան նիկոլական ձախորդ դիվանագիտությունը: Այդպես, սովորաբար, լինում է, երբ գրպանումդ արդեն իսկ ունես առաջարկվողից ավելիին հասնելու երաշխավորված ծրագիր:»։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»