ԱՄՆ-ում McDonald's-ի բուրգերների պատճառով 49 մարդ թունավորվել է, 1-ը՝ կյանքից հեռացել
Ամերիկյան McDonald's ընկերության արժեթղթերի գինը Նյու Յորքի ֆոնդային բորսայում նվազել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտնել է զանգվածային թունավորման մասին։ Առնվազն 49 մարդ տուժել է, մեկը՝ մահացել։ Թունավորման պատճառը եղել է Quarter Pounder բուրգերը, քանի որ բոլոր թունավորվածները հենց այս ուտեստն են կերել:
Ըստ մասնագետների՝ գրանցվել է աղիքային ցուպիկի (E. coli) բռնկում: ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության կողմից ուսումնասիրված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ բուրգերներում օգտագործված մանրացված սոխը վարակի հավանական աղբյուրն է: Այս մասին գրում է CNN-ը:
Այս սկանդալի ֆոնին ընկերության արժեթղթերի գինը կտրուկ նվազել է 9%-ով, գրում է MarketWatch-ը: Սակայն առևտրային նստաշրջանի փակման դրությամբ արժեթղթերի գնի նվազման տեմպերը փոքր-ինչ թուլացել են՝ հասնելով մինչև 5,8%: Մեկ արժեթղթի գինը նվազել է 18,25 դոլարով՝ հասնելով 296,44 դոլարի։
Թունավորման դեպքերը գրանցվել են 10 նահանգներում, 49 թունավորվածներից 10-ը, այդ թվում՝ մեկ երեխա, հոսպիտալացվել են:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են