Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Մամուլ

Հնարավո՞ր է, արդյոք, ակնկալել լուրջ բեկում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինայի պատերազմն արդեն երկու տարուց ավելի շարունակվում է։ Չնայած մի շարք ուղղություններով Ռուսաստանը դանդաղ առաջխաղացում է ապահովում՝ հայտարարելով, թե Արևել յան Ուկրաինայում այս կամ այն բնակավայրն անցել է իր վերահսկողության տակ, միևնույնն է, պատերազմի ավարտը դեռևս չի կանխանշվում։ Այդուհանդերձ, դիվանագիտական դաշտում որոշակի ակտիվություն է նկատվում։ Ուկրաինայի նախագահ Զելինսկին կազմել է Ուկրաինայի «Հաղթանակի պլանը» և որոշել է այն ներկայացնել արևմտյան երկրներին ու ստանալ նրանց աջակցությունը։ Ըստ այդմ, նա եվրոպական մայրաքաղաքներում հանդիպումներ է նախաձեռնել Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ղեկավարների հետ և նրանցից ակնկալիք ունի, որ սատար կկանգնեն իր ներկայացրած պլանին։ Իսկ Բեռլինում «Ռամշտայնի» գագաթաժողովի շրջանակներում, որը գլխավորելու էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պետք է լիներ ամենաբարձր մակարդակով Ուկրաինային զենք մատակարարող երկրների խմբի առաջին հանդիպումը։

Սակայն այդ խմբի հանդիպումը հետաձգվեց, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, «Միլթոն» փոթորիկով պայմանավորված, հետաձգել է այցը Գերմանիա։ Դեռևս հայտնի չեն Զելինսկու պլանի կոնկրետ դետալները, սակայն ուկրաինական կողմի դիրքորոշումից երևում է, որ Զելինսկին չի ցանկանում բանակցային հարթակում ռուսական կողմին որևէ զիջում կատարել՝ դա ներկայացնելով որպես պարտվողականություն, բայց ձևակերպում է իր մաքսիմալիստական պահանջներն այն համատեքստում, որ ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքները պետք է հետ վերադարձվեն։ Եվրոպական երկրներից նա պահանջում է ԵՄ-ին արագ անդամակցելու խոստում, իսկ ԱՄՆ-ից, ըստ տեղեկությունների, անվտանգության երաշխիքներ։ Դրանից զատ, Ուկրաինան առաջին հերթին ակնկալում է ՆԱՏՕ-ին անդամակցություն։ Իսկ ռազմական տեսանկյունից ուկրաինական տեսլականի մեջ է մտնում, որ Արևմուտքից թույլ տան իրեն արևմտյան հեռահար զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքի խորքերը, բայց ԱՄՆ-ը և եվրոպական դաշնակիցները դեռևս թույլ չեն տալիս՝ մտավախություններ ունենալով ռազմական էսկալացիայի ընդլայնման, ինչպես նաև միջուկային պատերազմի հեռանկարի առումով։

Պատահական չէ, որ մինչ Միացյալ Նահանգներում շարունակվում են քննարկվել արևմտյան հեռահար զենքով Ռուսաստանին հարվածելու հնարավորությունները, Ռուսաստանը որոշեց փոխել իր միջուկային դոկտրինը։ Մոսկվան այսուհետ իրավասու է միջուկային զենք օգտագործել նույնիսկ Ռուսաստանի դեմ սովորական, ոչ միջուկային զենքով ագրեսիայի ժամանակ: Ինչպես երևում է արևմտյան մայրաքաղաքներից հնչող հայտարարություններից, Արևմուտքը չի խոստանում արևմտյան կառույցներին անդամակցելու առումով երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, բայց արևմտյան երկրները շարունակում են սպառազինությունների մատակարարման խոստումներ տալ։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ը հիմնական սպառազինություններ մատակարարողն է, և եթե հանկարծ Վաշինգտոնի օգնությունը չլինի, ապա Ուկրաինան դժվար կարողանա երկար դիմագրավել ռազմաճակատի ճնշմանը։ Եվրոպական երկրներն արդեն քննարկում են, թե արդյոք իրենք կկարողանան առանց ԱՄՆ-ի ապահովել Ուկրաինային անհրաժեշտ մատակարարումները։

ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ կտրուկ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, հատկապես, եթե նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններում հաղթանակ տանի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Հատկապես Հանրապետական կուսակցության շրջանակներում արդեն տևական ժամանակ դժգոհություններ կան Ուկրաինային մատակարարվող օգնության ծավալների հարցում այն դեպքում, երբ այդ գումարները կարող էին ներդրվել ԱՄՆ-ի ներսում։ Իսկ Թրամփն ընդհանրապես պատերազմը կանգնեցնելու օգտին է հանդես գալիս՝ հաշվի առնելով, որ ընտրվելու դեպքում դա ավելի է բարձրացնելու իր հեղինակությունը։ Նա խոստացել է, որ մեկ օրում կարող է կանգնեցնել պատերազմը, ինչը ենթադրում է, որ այդ դեպքում ԱՄՆ-ը ճնշում է գործադրելու Ուկրաինայի վրա։

Ու, ընդհանրապես, արևմտյան երկրները փորձում են Ուկրաինային հորդորել, որ հրաժարվի առավելապաշտությունից։ Հասկանալի է, որ իր շահերը հաշվի առնելով՝ Արևմուտքը չի ցանկանում Ուկրաինայի պարտությունը, մյուս կողմից էլ՝ նույն Արևմուտքը շահագրգռված չէ, որ Ռուսաստանը ծանր պարտություն կրի, ինչը կարող է հետագա անկայունության ու ցնցումների պատճառ դառնալ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա Մոսկվան կոնկրետ պահանջներ է առաջ քաշում պատերազմի դադարեցման ու բանակցությունների սեղանի վրա հարցի կարգավորման շուրջ աշխատանք տանելու ուղղությամբ։ Ու մեկ անգամ չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե պատերազմը կկանգնի հենց այն պահից, երբ արևմտյան երկրները դադարեն սպառազինություններ մատակարարել: Բայց, ինչպես երևում է, Արևմուտքը դեռևս լիովին տրամադրված չէ դադարեցնել Ուկրաինային ուղղված օգնությունը։ Մի խոսքով, ինչպես շատ փորձագետներ են նշում, ներկա պահին Ուկրաինայում ընթացող պատերազմում խոշոր բեկում սպասել պետք չէ։ Եվ կողմերը պատրաստվում են, որ պատերազմը երկարատև է լինելու։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում