Միայն հանգստյան օրերին օգտագործված երկդռնանի Caprice-ն ունի ընդամենը 56000 մղոն վազքաչափ և ջանասիրաբար խնամվել է, ինչը այն իսկական գտածո է դարձնում էնտուզիաստների համար: 87-ամյա նախկին սեփականատիրուհին պարզաբանել է, որ մեքենան ի սկզբանե պատկանել է իր մորը, որը մահացել է 1990-ականների կեսերին:
Մեքենան ժառանգելուց հետո նա միայն երբեմն է քշել այն՝ որդիներին այցելելու համար: Հիմա մոտենալով 90-ամյակին, որոշել է, որ ժամանակն է բաժանվել մեքենայից: Նրա ամուսինը նույնիսկ փոքրիկ նվեր է պատրաստել՝ թերմոստատ, եթե դրա կարիքը լինի։
Յուրահատուկ արծաթա-մուգկարմրագույն այս 1987 թվականի Caprice-ն երրորդ սերնդի Chevrolet-ի լավ պահպանված օրինակն է: Այն օժտված է հազվագյուտ 140 ձիաուժ հզորությամբ 4,3 լիտրանոց V6 շարժիչով։
Մեքենայի ռետրո ոճով մուգկարմրագույն թավշյա սրահը 1980-ականների վերջի մթնոլորտ է ստեղծում: Նախկին սեփականատերը պատմել է, որ 37 տարվա ընթացքում մեքենան միայն մեկ անգամ է անձրևի տակ ընկել։
Բայց գնորդի համար ամենամեծ անակնկալը սպասվում էր բեռնախցիկում. երկու պահեստային անվադողերի կողքին զուգարանի թղթի մի գլան կար՝ անսովոր գտածո, որը նա չէր սպասում: Վաճառողի նվիրած թերմոստատը և այս անսպասելի աքսեսուարը դարձան մեքենայի հետ նրա ծանոթության հաճելի սկիզբը։
1987 թվականի այս մոդելը վերջինն էր, երբ Chevrolet-ը արտադրում էր Caprice կուպեն, ինչի արտադրությունը դադարեցրեց ցածրվաճառքի պատճառով: Այսօր, սակայն, նման օգտագործված մեքենան կարող է արժենալ մինչև 40,000 դոլար, ինչը այն նշանակալի շահում է դարձնում դասական մեքենաների ցանկացած սիրահարի համար:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը