Նոր եկեղեցի կառուցելն ավելի դյուրին է, քան հին եկեղեցին հիմնովին վերականգնելը. Գևորգ Դանիելյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Մայր տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնեքի առնչությամբ Մայր Աթոռի հայտարարությունը հասկանալիորեն մեծ ոգևորություն է առաջացրել: Ցավոք, այս թեման ևս որոշ շրջանակներում ընկալվեց իբրև շահարկման հարմար նյութ: Դեռ առիթ կլինի հանգամանորեն արձագանքելու այդ շահարկումներին, իսկ այս ձևաչափով հակիրճ անդրադառնամ առնվազն երկու «պնդմանը».
ա) Վերականգնողական աշխատանքներն իբրև միտումնավոր ձգձգելու կտրվածքով հեղինակներին հիշեցնեմ, որ նոր եկեղեցի կառուցելն ավելի դյուրին է, քան հին եկեղեցին հիմնովին վերականգնելը, իսկ ահռելի ծավալի աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար և հանգամանորեն հանրությունը իրազեկվել է՝ թե «Շողակաթ» Հեռուստաընկերության և թե Մայր Աթոռի լրատվության ծառայության միջոցով. առանվազն երեք շերտ որմնանկար է հեռացվել պատերից և ամբողջությամբ վերականգնվել: Իսկ եթե ժամկետն է իրենց «անհանգստացրել», ապա համեմատության համար թող հիշեն, որ Փարիզի Աստվածամոր Տաճարը վերանորոգման մեջ է՝ սկսած 2019 թ. ապրիլի 15-ից և դեռ չի ավարտվել: Այդ տաճարի վերաօծումը նախատեսված է 2024 թ. դեկտեմբերին, բայց պաշտոնապես հայտարարվել է, որ վերականգնողական աշխատանքները կշարունակվեն նաև դրանից հետո (այնպես որ «Տաճարը բացումից մեկ ամիս առաջ անավարտ է» վերտառությունը առնվազն տեղին չէ): Ընդ որում, Աստվածամոր Տաճարի վերականգման համար արդեն ծախսվել է 1 մլրդ եվրոից ավել,
բ) Երբեք որևէ հոգևորական չի արտահայտվել Մայր Տաճարի վերաօծումը հետաձգելու օգտին, միակ մտահոգությունը եղել է առկա խոչընդոտները (այդ թվում, հարկային ու մաքսային վարչարարության կողմից հրամցված) հնարավորինս արագ հաղթահարելու հարցը:
Սա այն հարցերից է, որ Գերագույն Հոգևոր Խորհրդում դե ֆակտո եղել է առավել քննարկված և լուսաբանված, իհարկե՝ Արցախի և Հայաստանի կացության ծանր վիճակի հարցերից հետո: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հարկադրված է եղել Երկրի ծանր կացությունը հաղթահարելու գործին ամեն գնով աջակցելուն զուգահեռ, ինչը չնախատեսված հսկայական ներուժ է պահանջել և պահանջում, ավարտին հասցնել այդ խիստ կարևոր գործը:
Հարցադրումները չափազանց շատ են, բայց բավարարվենք այսքանով:
Աստված Հայ Եկեղեցուն և Հայ ազգին պահապան»:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»