Գերմանական ավտոհսկա BMW-ն էլեկտրական մեքենաների եվրոպական շուկայում առաջին անգամ առաջ է անցել Tesla-ից
BMW ավտոարտադրողն առաջին անգամ գլխավորել է մարտկոցներով էլեկտրական մեքենաների եվրոպական շուկան՝ առաջ անցնելով ամերիկյան Tesla ավտոարտադրողից, հայտնում է JATO Dynamics հետազոտական ընկերությունը, հայտնում է Reuters-ը։
Գերմանական ավտոհսկան հուլիսին վաճառել է 14869 էլեկտրական մեքենա՝ մոտ 300-ով ավելի, քան Tesla-ն անցած ամիս:
Tesla-ն՝ աշխարհի ամենաթանկ ավտոարտադրողը, շարունակում է գերիշխող խաղացող մնալ, սակայն ավանդական ավտոարտադրողները, ինչպիսիք են BMW-ն և Volvo-ն, գրավում են դիրքերը էլեկտրական մեքենաների սուբսիդիաների և խթանների շուրջ անորոշության պատճառով:
Որոշ տեղեկությունների համաձայն, ամերիկյան էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկի «հակասական» անձը նույնպես ազդում է Tesla-ի նկատմամբ վերաբերմունքի վրա։
«BMW»-ն անցյալ ամիս հայտնել է վաճառքի 35 տոկոսի աճ՝ նախորդ տարվա համեմատ, մինչդեռ «Tesla»-ի գրանցումները նվազել են 16 տոկոսով, ասվում է զեկույցում:
Անցած ամիս գրանցվել է մոտ 139․300 նոր էլեկտրական մեքենա, ինչը 6%-ով պակաս է 2023 թվականի հուլիսի համեմատ, ասվում է զեկույցում։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը