Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հարաբերությունները չի չեղարկի պատմությունը վերաշարադրելու ոչ մի փորձ. Հայաստանում ՌԴ դեսպան
Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հարաբերությունները չեն չեղարկի պատմությունը վերաշարադրելու ոչ մի փորձ։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Օշականի հերոսների հուշարձանի մոտ՝ Օշականի ճակատամարտի 197-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ, գրում է Sputnik-ը։
Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ Երևանում Ռուսական տան և Արմավիրի մարզպետարանի հետ համատեղ, ի հիշատակ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը պաշտպանած ռուս զինվորների և հայ կամավորների։
«Ռուսաստանն անկեղծորեն գնահատում է Հայաստանի հետ բարեկամությունը։ Մեր եղբայրական ժողովուրդներին կապում են բազմադարյա մշակութային–քաղաքակրթական կապերն ու հոգևոր մտերմությունը: Պատմությունը վերաշարադրելու ոչ մի փորձ չի չեղարկի այս փաստը։ Չնայած նրան, որ 8 - րդ դասարանի Հայոց պատմության նոր դասագրքից հանվել է Օշականի ճակատամարտի մասին պարբերությունը, մենք ձեզ հետ միշտ հիշելու և մեծարելու ենք այդ հիշարժան օրերի հերոսներին», - ասել է դեսպանը։
Նա նշել է, որ 1827 թվականի օգոստոսի 17-ը հավերժ գրված է երկու ժողովուրդների հերոսական տարեգրության մեջ։
«Բոլոր զոհերով և կորուստներով հանդերձ՝ մեր պաշտպանները արժանապատվորեն դիմացան ժամանակի փորձությանը և ապացուցեցին, որ, միասնական նպատակով համախմբված, նրանք հզոր ուժ են և կարող են դիմակայել և հաղթել ցանկացած պարագայում», - ասել է Կոպիրկինը։


















































Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվո...
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանը
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Lufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասին