Ուժեղ անձրեւը Բաթումում հեղեղումներ է առաջացրել
Ուժեղ անձրեւը Բաթումում հեղեղումներ է առաջացրել, հեղեղվել են փողոցները, մի քանի հասցեներում ջրի մեջ են հայտնվել բնակելի տների նկուղները, տեղեկացրել է վրացական Formula News ԶԼՄ-ն։
Բաթումի քաղաքապետարանի տվյալներով՝ իրականացվում են ջրհորների եւ դեպի ծով գնացող ջրատարների մաքրումներ։
«Հորդ տեղումները Բաթումում առաջ են բերել որոշ խանգարումներ քաղաքի տարբեր մասերում։ Հեղեղվել են փողոցները, բնակելի տների նկուղները մի քանի հասցեներում։ Դժվարացել է նաեւ տրանսպորտի երթեւեկությունը։
Մինչ այժմ Բաթումի քաղաքապետարանի համապատասխան ծառայության աշխատակիցները ուժեղացված կերպով մաքրում են դրենաժային ջրհորները եւ ծով գնացող ջրատարները։ Այս փուլում իրավիճակը կայուն է։
Քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայություններն աշխատում են վթարային ռեժիմով։ Տեղում է Բաթումի քաղաքապետ Արչիլ Չիկովանին»,- նշվել է հաղոդագրությունում։
Նշվել է նաեւ, որ ուժեղ անձրեւը ոչնչացրչել է ցանքսը մերձակա գյուղերից մեկում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը