1 միլիոն տարի առաջ Գրենլանդիան ծաղկածածկ կանաչ տունդրա է եղել
Այսօր Գրենլանդիայի գրեթե 98%-ը ծածկված է սառույցով, սակայն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ առնվազն մեկ միլիոն տարի առաջ այն գրեթե զուրկ էր սառույցից: Տարիների ընթացքում կարծիքները փոխվել են այն մասին, թե արդյոք Գրենլանդիան մշտապես ծածկված է սառույցով պլեյստոցենի դարաշրջանի սկզբից՝ մոտավորապես 2,7 միլիոն տարի առաջ: Սակայն բրածոների նոր հայտնագործությունը, որը նկարագրված է PNAS ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ, «առաջին ուղղակի ապացույցն է այն բանի, որ Գրենլանդիայի սառցածածկի կենտրոնը, և ոչ միայն ծայրերը, հալվել են ոչ վաղ անցյալում», - ասվում է Վերմոնտի համալսարանի հայտարարության մեջ։
«Մեր նոր տվյալները ամենահամոզիչ պնդումներն են այն բանի, որ կղզու կենտրոնում սառույցը անհետացել է և փոխարինվել տունդրայի էկոհամակարգով», - ասում է Վերմոնտի համալսարանի երկրաբան Փոլ Բիրմանը:
Այս բացահայտումն անելու համար հետազոտական թիմը կրկին ուսումնասիրել է 1993 թվականին վերցված սառցե միջուկի նմուշը: Նրանք հայտնաբերել են մի շարք քարացուկներ, այդ թվում՝ ուռենու, սնկերի և միջատների մարմնի մասեր: Սակայն ամենատպավորիչ գտածոն եղել է անթերի պահպանված արկտիկական կակաչի սերմը:
Գիտնականների թիմն ապշել է գտածոներից։
«Նմուշն ուսումնասիրելու սկզբնական նպատակը իզոտոպների չափումն էր (ռադիոածխածնային վերլուծություն), բայց մենք չգիտեինք, որ քարացուկներ կգտնենք»,- ասել է Բիրմանը:
Գլխավոր ապացույցներից մեկն էլ ժայռի մամուռի (Selaginella rupestris) նմուշն էր, որն այսօր աճում է միայն ավազոտ և ժայռոտ տարածքներում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը