Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարարը ձերբակալվել է կես միլիոն դոլար կաշառք վերցնելու համար
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և Ազգային հակակոռուպցիոն բյուրոն բացահայտել են կոռուպցիոն լայնածավալ սխեման, որը կազմակերպել էր երկրի էներգետիկայի փոխնախարարը։ «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի աղբյուրները հայտնել են, որ խոսքը գնում է փոխնախարար Ալեքսանդր Հեյլոյի մասին։
Նրան բռնել են Կիևում՝ կաշառքը վերցնելիս։ Ըստ քննիչների՝ այդ գումարի դիմաց պաշտոնյան Լվով-Վոլինի ածխային ավազանի պետական ձեռնարկությունների ղեկավարներին խոստացել էր անարգել կերպով տրամադրել ածխի արդյունահանման սարքավորում Դոնեցկի մարզի առաջնագծի շրջանի հանքերից։
Խոսքը գնում է բավական թանկարժեք սարքավորման մասին, որը գտնվում է արևելյան ճակատի ամենաթեժ ուղղություններից մեկում՝ Պոկրովի շրջանում։ Այդ սարքավորումը մարտական գործողությունների շրջանից հեռացնելու և այն օգտագործելու թույլտվության համար ոլորտի ներկայացուցիչները գարնանը դիմել էին էներգետիկայի փոխնախարարին։ Հեյլոն սարքավորման դուրսբերման համար սկսել է գումար պահանջել։
Իր անօրինական գործունեությանը նա ներգրավել է 3 հանցակիցների։
Ըստ պայմանավորվածության՝ գումարը պետք է տրվեր 5 մասով՝ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ 100 000-ական դոլարով։ Փոխնախարարին և նրա երեք հանցակիցներին բռնել են երրորդ տրանշը ստանալուց հետո։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը