Մեծ Բրիտանիայում ամբոխը քարուքանդ է արել փախստականների կենտրոնը. ձերբակալվել է 378 մարդ
Հարյուրավոր մարդիկ, որոնք դեմ են Մեծ Բրիտանիայի՝ փախստականներ ընդունելուն, նախօրեին հարձակվել են Ռոթերհեմում (Հարավային Յորքշիր) հյուրանոցի վրա, որտեղ ներգաղյալներ են ապրում:Սկզբում ամբոխից հակամիգրացիոն կարգախոսներ են բացականչել, այնուհետև բորբոքված ամբոխը իրեն կարգի հրավիրել փորձող ոստիկանների վրա աթոռ, սեղան, գարեջրի տարա և այլ առարկաներ են նետել, գրում է Daily Mail-ը։
Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, որ ոստիկանները փորձում են ցուցարարներին դուրս բերել հյուրանոցից՝ նախքան նրանց ներգաղթյալների և ամբոխի միջև բախումներ կսկսվեն:Ոստիկանությունը կրակմարիչներ է կիրառել, սակայն այս պահին ներգաղթյալների հակառակորդներից ոմանց հաջողվել է ներխուժել հյուրանոց, գրում է Bild-ը։ Նրանք ն դռներ են խորտակել և աթոռներով կոտրել են միգրացիոն կենտրոնի ապակիները։ Ոստիկանները գործընկերներից մեկին տեղափոխել են շտապօգնության մեքենա։
Ազգային ոստիկանապետերի խորհուրդը երկուշաբթի ուշ երեկոյան հայտարարեց, որ անկարգությունների շաբաթվա ընթացքում արդեն 378 մարդ է ձերբակալվել։Միևնույն ժամանակ, ըստ խորհրդի նախագահ, ոստիկանապետ Գևին Սթիվենսի, ձերբակալությունների թիվը կաճի ամեն օր, քանի որ ոստիկանությունը շարունակում է բացահայտել և կալանավորել անկարգությունների մասնակիցներին:
Mirror-ը հայտնել է, որ նման մի ակցիա է տեղի ունցել նաև Թամվորթ քաղաքում՝ հյուրանոցի դիմաց, որտեղ փախստականներ են ապրում։ Ցուցարարները միաժամանակ ոստիկանների և շենքի պատուհանների ուղղությամբ քարեր են նետել:
17-ամյա դեռահասը անցած երկուշաբթի՝ օգոստոսի 29-ին, Անգլիայի հյուսիսի Սաութպորտ քաղաքում պարային միջոցառման ժամանակ դանակահարել էր երեք աղջիկների: Սկզբում լուրեր էին շրջանառվում, որ մարդասպանը մահմեդական է, որն ապաստան է սպասում Մեծ Բրիտանիայում, սակայն ավելի ուշ ոստիկանությունը բացատրել է, որ հարձակվողը՝ 17-ամյա դեռահասը, ծնվել է Մեծ Բրիտանիայում, իսկ նրա ծնողները երկիր են տեղափոխվել Ռուանդայից:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն արդեն հայտարարել է, որ անկարգություններ կազմակերպած «աջ թևի» գործողությունները ոչ մի արդարացում չունեն։ Նա խոստացել է, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը