ՌԴ-ում կոչ են արել ներգաղթյալների երեխաներին առանց ռուսերենի իմացության դպրոց չընդունել
Ռուսական դպրոցները պետք է ընդունեն ռուսաց լեզվի անհրաժեշտ գիտելիքներ ունեցող աշակերտներ, РБК -ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Կրթության և գիտության վերահսկողության դաշնային ծառայության («Рособрнадзор») ղեկավար Անզոր Մուզաևը։
«Ես արմատական եմ: Եթե ընտանիքդ առած գալիս ես այստեղ և պատրաստվում ես ՌԴ քաղաքացի դառնալ կամ ժամանակավոր ապրել, եթե ցանկանում ես, որ երեխաներդ այս երկրում կրթություն ստանան, նրանք պետք է լեզվի որոշակի մակարդակի տիրապետեն»,- ասել է Մուզաևը։
Նրա կարծիքով, ներգաղթյալների ընտանիքները հազվադեպ են «մեկ շաբաթում որոշում ճամպրուկները հավաքել և տեղափոխվել այլ երկիր», ուստի տեղափոխությանը պիտի պատրաստվես, այդ թվում՝ լեզու սովորելով: «Եթե Կենտրոնական Ասիան օրինակ բերենք, ռուսական դպրոցների, ռուսաց լեզվի կենտրոնների կառուցման և շահագործման համար շատ միջոցներ են հատկացվել։ Հետևաբար Ռուսաստան մշտական բնակության տեղափոխված ընտանիքների երեխաները նախքան դպրոց գալը պետք է լեզուն սովորեն»,- ընդգծել է Մուզաևը։
«Ինչո՞ւ պետք է դպրոց ընդունենք երեխային, որը 7-րդ դասարան է եկել առանց մի բառ ռուսերեն իմանալու». – ասում է Մուզաևը: Ըստ Ռոսոբրնադզորի ղեկավարի՝ եթե նման պահանջներ չդրվեն, չես ստիպի՝ ռուսաց լեզուն հարգեն և սովորեն։
ՌԴ Կրթության նախարարության տվյալներով՝ 2024-ի հունիսի դրությամբ, ներգաղթյալ երեխաների մոտ 12%-ը, ովքեր հաճախում են ռուսական դպրոցներ և մանկապարտեզներ, առհասարակ ռուսերեն չեն խոսում կամ ռուսաց լեզվին վատ են տիրապետում։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է