Արցախցիները մտադիր են մինչև վերջ գնալ. Որոշել են դիմել դատարան
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցիները մտադիր են մինչեւ վերջ գնալ՝ ամիսներ ձգվող կուտակային կենսաթոշակների խնդրին լուծում տալու համար։ 2019 թվականից սկսած՝ կուտակած կենսաթոշակային գումարների ճակատագիրը, Արցախից բռնի տեղահանվելուց հետո, դարձել է անորոշ։ Արցախցիները ՀՀ իշխանություններից պահանջում են՝ ովքեր դիմում են, նրանց գումարները վերադարձնել, քանի որ այդ մարդիկ մտադիր չեն դառնալ ՀՀ քաղաքացի, ուստի նրանց կուտակած գումարները կգնան-կկորչեն։
Պատկան մարմինները` տարբեր պատճառաբանություններով, իրենց վրայից ցրում են պատասխանատվությունը՝ հայտարարելով, թե իրենք կապ չունեն կուտակային ֆոնդերի հետ։ Մինչդեռ այդ գումարները կուտակվել են ՊԵԿ-ի միջոցով՝ ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդերում: Խոսքը, ընդհանուր առմամբ, մոտ 17 մլրդ դրամի եւ մոտ 35 հազար շահառուի մասին է։
Մեր տեղեկություններով՝ Արցախի քաղաքական գործիչները հանդիպում են նախաձեռնում սահմանադրագետների, իրավունքի մասնագետների, իրավաբանների հետ՝ քննարկելու այս հարցը եւ ընտրելու լուծման ճանապարհը։ Հանդիպման օրը դեռ որոշված չէ, սակայն մեր աղբյուրը չբացառեց, որ մասնագետների հետ քննարկումից հետո լուծման մի քանի ճանապարհ կընտրվի՝ սկսած անհատապես դատարաններ դիմելուց, վերջացրած Սահմանադրական դատարան դիմելով։
Շաբաթներ առաջ էլ հարցը քննարկել են ընդդիմադիրների հետ, ճանապարհներից մեկն էլ օրենքում փոփոխությունների միջոցով արդյունքի հասնելն է, սակայն ՔՊ մեծամասնության պարագայում դա գրեթե բացառվում է, ուստի մնում է դատարաններ դիմելը»:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»