Հայրենիքին ծառայածները այսօր գերի են Բաքվում, իսկ մեղավորները վայելում են կյանքը. Արսեն Ջուլֆալակյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրում է.
«Տեղ ունի՞ արդյոք այսօրվա Հայաստանում հայրենանվեր մարդը, և ի՞նչ է նա զգում:
Անձը, ով իր գիտակից կյանքը նվիրել է հայրենիքին ծառայելուն, կրել է զրկանքներ, իրականացրել ամենատարբեր ծրագրեր, ներդրումներ, բարեգործություններ… տեսնում է, որ այդ նույն հայրենիքին ծառայած տասնյակ հայրենակիցներ (նույնիսկ հստակ թիվը չկա) այսօր գերի են Բաքվում, իսկ այդ ամենի գլխավոր մեղավոր քպ կոչվող խմբակն իր վարչապետացուով դեռ իշխանության է, վայելում է կյանքը, հարստանում, թալանում երկիրը, քեֆերի և ճամփորդությունների մեջ է, ծեծում, թքում, մունաթ է գալիս հանրության վրա, դեռ «սովորեցնում է ճիշտն ու սխալը»… և իհարկե, բացի իմիտացիայից, ոչինչ չի անում Բաքու գերեվարված մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու համար:
Այդ նույն հանրության մի ստվար հատված, որը պետք է պահանջատեր լիներ նաև այս հարցում, ապրում է՝ կարծես ոչինչ էլ չի եղել, չկա ամոթ, չկան գերիներ, պետք չէ նույնիսկ նրանց վերադարձի համար պայքարել, ցույցեր անել, պահանջել նման անկարող/դավաճան իշխանության հրաժարականը: Չկա սոլիդարություն, էմպաթիա, ապրումակցում:
Դեռ ավելին, գլխավոր պատուհասի հետ անամոթաբար հեծանիվ են քշում, հյուրասիրում, հյուրասիրվում, ձեռքը սեղմում, պարգևներ ստանում, հետը նկարվում, նույնիսկ փառաբանում…
Ինչու՞ պետք է որևէ մեկը, տեսնելով այս ամենը, անձնուրաց նվիրվի հայրենիքին ծառայելուն»։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»