Հազարավոր ֆրանսիացիներ դժգոհ են ընտրություններում ծայրահեղ աջերի հաղթանակից. ոստիկանությունն արցունքաբեր նռնակներ է կիրառել
Ֆրանսիայում հունիսի 30-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում Մարին Լը Պենի ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության բարձր արդյունքի ֆոնին մի շարք քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել աջ արմատականների դեմ։ Ըստ dpa գործակալության՝ այս ակցիաներին մասնակցել է մի քանի հազար մարդ։
Փարիզում ծայրահեղ աջերի դեմ ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում։ Le Figaro թերթի տվյալներով՝ ակցիային միացել են ձախակողմյան առաջատար քաղաքական գործիչները։
Նմանատիպ ակցիաներ են եղել նաև Նանտում, Դիժոնում, Լիլում և Մարսելում։ Լիոնում՝ Ֆրանսիայի մեծությամբ երրորդ քաղաքում, լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարները բախվել են ոստիկանության հետ։
Ցուցարարները փողոցներում ինքնաշեն բարիկադներ են կանգնեցրել և սկսել շշեր ու ճայթռուկներ նետել ոստիկանների ուղղությամբ։ Անկարգությունների հետևանքով կոտրվել են խանութների ցուցափեղկերը։
Ինչպես գրում է Le Figaro թերթը՝ հղում անելով անկախ լրագրող Կլեման Լանոյին, Փարիզի Parmentier պողոտայում ցուցարարները նաև ճայթրուկներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչին ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազով նռնակներ են կիրառել։
Ֆրանսիայի ՆԳՆ-ն հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները։ Ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում»-ը ստացել է ձայների 33,1%-ը։ Երկրորդ տեղում «Նոր ժողովրդական ճակատ» ձախակողմյան կոալիցիան է՝ 28%, իսկ նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն Հանրապետության» կենտրոնամետ դաշինքը հավաքել է ընդամենը 20%։
«Ծայրահեղ աջերն իշխանության շեմին են», - հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը՝ հավելելով, որ Մակրոնին աջակցող թեկնածուները, որոնք զբաղեցրել են երրորդ հորիզոնականը, բայց դուրս են եկել երկրորդ փուլ, պետք է հանեն իրենց թեկնածությունը՝ փակելու ազգայնականների ճանապարհը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը