Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

«Ծայրահեղ աջերն իշխանության շեմին են». Ֆրանսիայում հրապարակվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները։ Ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում»-ը ստացել է ձայների 33,1%-ը։ Երկրորդ տեղում «Նոր ժողովրդական ճակատ» ձախակողմյան կոալիցիան է՝ 28%, իսկ նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն Հանրապետության» կենտրոնամետ դաշինքը հավաքել է ընդամենը 20%։ Այս մասին հայտնում է euronews.com-ը:

Առաջին փուլում ընտրվել է 76 պատգամավոր։

Կիրակի օրվա քվեարկությունը տեղի է ունեցել բարձր մասնակցության (66,7%) պայմաններում, մի քանի հարյուր շրջանում երկրորդ փուլում մրցելու իրավունք է ստացել երեքական թեկնածու, ինչը դեռևս չի ապահովում ուժերի վերջնական հավասարակշռությունը նոր գումարման ստորին պալատում։

«Ծայրահեղ աջերն իշխանության շեմին են», - հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը՝ հավելելով, որ Մակրոնին աջակցող թեկնածուները, որոնք զբաղեցրել են երրորդ հորիզոնականը, բայց դուրս են եկել երկրորդ փուլ, պետք է հանեն իրենց թեկնածությունը՝ փակելու ազգայնականների ճանապարհը։

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու իրավունք է ստացել Մակրոնի «Միասին հանուն Հանրապետության» կոալիցիայի ավելի քան 300 թեկնածու։ Վարչապետ Աթալը հայտնել է, որ մոտ 60 մարդ կհեռացվի: Այս կերպ դաշինքը ցանկանում է թույլ չտալ, որ Մարին Լը Պենի ծայրահեղ աջ Ազգային միավորումը բացարձակ մեծամասնություն ստանա: Վարչապետը պարզաբանել է, որ հանվելու են այն թեկնածությունները, որոնց՝ երրորդ տեղում մնալու դեպքում, «Ազգային միավորման» թեկնածուները զբաղեցնելու են առաջին տեղը:

Նա կոչ է արել աջակողմյան ուժերին երկրորդ փուլում «ոչ մի ձայն» չտալ, հայտնում է AFP-ն։

Ֆրանսիայի խորհրդարանը բաղկացած է 577 պատգամավորից, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով։

Հուլիսի 7-ին նշանակված երկրորդ փուլին կարող են մասնակցել առաջին փուլում ձայների առնվազն 12,5%-ը ստացած թեկնածուները։ Խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու համար քաղաքական կուսակցությունը պետք է ստանա 289 մանդատ։

Պատգամավորական մանդատների համար պայքարի մեջ են կենտրոնամետ նախագահական կոալիցիան, աջակողմյան «Ազգային միավորում»-ը և ձախակողմյան Նոր ժողովրդական ճակատը:

Վերջերս ԵՄ ամբողջ տարածքում կայացած Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների համաձայն՝ Ֆրանսիայում ջախջախիչ հաղթանակ էր տարել Մարին Լը Պենի ծայրահեղ աջակողմյան հայացքների տեր «Ազգային միավորում» կուսակցությունը: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Ազգային ժողովը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։