Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

Բայդենը չի պատրաստվում ներում շնորհել Ասանժին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի դիտարկում Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ներում շնորհելու հարցը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Ոչ, դա չի քննարկվում»,- ասել է Ժան Պիերը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

Հիշեցնենք, որ գաղտնի փաստաթղթերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ գործը պաշտոնապես կարճվել է, նա ազատ է արձակվել Սայպան կղզում (Հյուսիսային Մարիանյան կղզիներ) ԱՄՆ Դաշնային շրջանային դատարանի շենքից։

Համաձայն ԱՄՆ իշխանությունների հետ գործարքի պայմանների՝ Ասանժը մեղավոր է ճանաչվել ԱՄՆ-ի ազգային պաշտպանության մասին տեղեկություններ ստանալու և բացահայտելու դավադրության համար: Իր մեղքն ընդունելուց հետո, ԱՄՆ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նա ազատ է արձակվել։ Վաշինգտոնը պարտավորվել է ապագայում նրա դեմ նոր մեղադրանք չառաջադրել։

Աղբյուրը նկատում է, որ Ասանժի դեմ երկարամյա քրեական հետաքննությունն անսպասելիորեն ավարտվել է ամենաարտասովոր հանգամանքներում։ Նրա գործով վճիռը կայացվել է Սայպան կղզում՝ ամբաստանյալի քաղաքացիության երկրին (Ավստրալիային) մոտ լինելու համար, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ասանժը չէր ցանկանում մայրցամաքային Միացյալ Նահանգներ գնալ:

Նշենք, որ Ասանժի դեմ ԱՄՆ-ի մեղադրանքները պայմանավորված են ԱՄՆ-ի պատմության մեջ գաղտնի տեղեկատվության ամենամեծ և սկանդալային արտահոսքով: Ըստ քննիչների, 2009 թվականի վերջից Ասանժը դավադրություն է կազմակերպել ռազմական հետախուզության վերլուծաբան Չելսի Մենինգի հետ՝ WikiLeaks-ում տասնյակ հազարավոր գաղտնի տեղեկություններ հրապարակելով Աֆղանստանում, Իրաքում պատերազմների, ինչպես նաև Կուբայի Գուանտանամո բանտի բանտարկյալների մասին տվյալների վերաբերյալ։

Ըստ հոդվածների ամբողջության՝ ԱՄՆ-ում նրան սպառնում էր մինչև 175 տարվա ազատազրկում։ Ասանժի գործունեությունը մեծ աջակցություն է ստացել մամուլի ազատության ջատագովների կողմից, որոնք մատնանշում են նրա դերը հանցավոր ռազմական գործողությունների բացահայտման գործում, որոնք հակառակ դեպքում կարող էին թաքցվել հանրությունից:

Ասանժը բրիտանական Բելմարշ բանտում էր գտնվում 2019 թվականի ապրիլից, որտեղից վիճարկում էր ԱՄՆ արտահանձնումը։ Իսկ նախքան այդ նա ևս 7 տարի թաքնվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որը նրան քաղաքական ապաստան էր տվել։

Ասանժի ընտանիքի և աջակիցների պնդմամբ՝ նրա ֆիզիկական և հոգեկան առողջությունը տուժել է դատական վեճերի և բանտարկության ընթացքում: